Մասնիկների կոնցենտրացիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Մասնիկների կոնցենտրացիա, ֆիզիկական մեծություն, ցույց է տալիս N մասնիկների թվի հարաբերությունը V ծավալին, որտեղ գտնվում են մասնիկները.

n=NV

Միավորների միջազգային համակարգում կոնցենտրացիայի չափողականությունը [n]=1/մ³ է, ՍԳՎ համակարգում՝ [n]=1/սմ³։

Եթե կոնցենտրացիան ֆունկցիա է կոորդինատներից՝ n=n(r), ապա կոնցենտրացիա ասելով հասկանում ենք

n(r)=limV0NV

առնչությունը։

Այսպիսով

N=Vn(𝐫)dV

Սակայն նման պատկերացումը խիստ պայմանական է, քանի որ կոնցենտրացիան (ինչպես, օրինակ, ջերմաստիճանը) մակրոպարամետրերի թվին է դասվում, և անվերջ փոքր ծավալի դեպքում կորցնում է իմաստը։

Բանաձևեր, որոնց մեջ մտնում է կոնցենտրացիան

p=nkT - իդեալական գազի ճնշումը
λ=12πD2n - գազի մոլեկուլների ազատ վազքի միջին երկարությունը, D-ն մոլեկուլի էֆեկտիվ տրամագիծն է
ν=nv4 - գազի մոլեկուլի հարվածների թիվը պատի միավոր մակերևույթին միավոր ժամանակի ընթացքում, v-ն մոլեկուլների միջին արագությունն է

Օրինակներ

Հետևյալ աղյուսակում բերված են մի շարք նյութերի կոնցենտրացիաները 1 մթն ճնշման և 20 °C ջերմաստիճանի դեպքում։

Մասնիկների կոնցենտրացիան որոշ նյութերի համար
Նյութ Կոնցենտրացիա (n) Մոլային կոնցենտրացիա (c) Խտություն (ρ) Մոլային զանգված (M)
Միավոր (1027 մ−3) կամ
(1021 սմ−3)
(ամագա) (103 մոլ3) կամ (մոլ/լիտր) (103 կգ3) կամ (գ/սմ3) (10−3 կգ/մոլ) կամ (գ/մոլ)
Իդեալական գազ 0.02504 0.932 0.04158 41.58×10−6×M M
Չոր օդ 0.02504 0.932 0.04158 1.2041×10−3 28.9644
Ջուր 33.3679 1241.93 55.4086 0.99820 18.01524
Ադամանդ 176.2 6556 292.5 3.513 12.01