Բորի կանխադրույթներ
Կաղապար:Անաղբյուր Բորի կանխադրույթներ, հիմնական ենթադրական պնդումներ ձևակերպված Նիլս Բորի կողմից 1913 թվականին, որոնք բացատրում են ջրածնի և ջրածնանման ատոմների (Բալմեր-Ռիդբերգի բանաձև) գծային սպեկտրի օրինաչափությունները և լույսի կլանման և արձակման քվանտային բնույթը։ Բորը օգտվել է Ռեզերֆորդի ատոմի մոլորակային մոդելից։
Կախադրույթներ

Ատոմը և ատոմական համակարգերը տևական ժամանակ կարող են մնալ միայն հատուկ ստացիոնար կամ քվանտային վիճակներում, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի էներգիա։ Ստացիոնար վիճակում ատոմը էլեկտրամագնիսկան ալիք չի ճառագայթում։
Ջրածնի ատոմում էներգիական մակարդակները գտելու համար գրում են Նյուտոնի երկրորդ օրենքը կուլոնյան ձգողության ուժի դաշտում էլեկտրոնի շրջանային ուղեծրով պտույտի համար։Լույսի ճառագայթում տեղի է ունենում, երբ էլեկտրոնը մեծ էներգիայով ստացիոնար վիճակից անցնում է ավելի ցածր էներգիայով ստացիոնար վիճակ։ Ճառագայթված ֆոտոնի էներգիան հավասար է այդ ստացիոնար վիճակների էներգիաների տարբերությանը։
որտեղ Կաղապար:Math-ը էլեկտրոնի զանգվածն է, Կաղապար:Math-ն՝ լիցքը, Կաղապար:Math-ը՝ միջուկում պրոտոնների թիվը (ատոմային համար) և Կաղապար:Math-ն՝ կուլոնյան հաստատունը, որը կախված է միավորների համակարգի ընտրությունից։
Այս բանաձևը հնարավորություն է տալիս գտնել էլեկտրոնի արագությունը շառավղից կախված՝
Էլեկտրոնի էներգիան հավասար է շարժման կինետիկ էներգիայի և նրա պոտենցիալ էներգիայի գումարին։
Բորի քվանտացման պայմանի կիրառմամբ կարելի է գրել՝
որտեղից ուղեծրի շառավիղը արտահայտվում է Կաղապար:Math քվանտային թվով։ Էներգիայի արտահայտության մեջ շառավղի տեղադրումից ստացվում է՝
- ≈ 13,6 էՎ,
որը անվանում են Ռիդբերգի հաստատուն։ Այն հավասար է ջրածնի ատոմում հիմնական վիճակի էլեկտրոնի կապի էներգիային, այսինքն այն էներգիային, որն անհրաժեշտ է ստորին (ստացիոնար) էներգիական մակարդակում ջրածնի ատոմի իոնացման համար։
Փորձնական ապացույց
Կաղապար:Main1913 թվականին Ջեյմս Ֆրանկն ու Գուստավ Հերցը կատարեցին փորձ, որն ապացուցում էր Բորի կանխադրույթները։