Իզատին

testwiki-ից
Jump to navigation Jump to search
C8H5NO2

Իզատին, հետերոցիկլային միացություն, դեղնակարմիր բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 203,5 °C, լուծվում է ացետոնում, բենզոլում, մեթիլալկոհոլում, տաք ջրում, վատ՝ սառը ջրում և եթերում։ Իզատինը հանդես է գալիս երկու տաուտոմեր՝ լակտամային և լակտիմային ձևով։

Ունի թույլ հիմնային և թթվային հատկություն, հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր։ Հեշտությամբ ալկիլացվում է, ացիլացվում, նիտրացվում ևն։ Ստացվում է ինդիգոյի օքսիդացումից, անիլինից և այլ եղանակներով։ Իզատինը և դրա մի քանի ածանցյալներ կիրառվում են կուբային ներկերի ստացման, ինչպես նաև Ag,Cu,Co և այլ տարրեր հայտնաբերելու համար։

Կաղապար:ՀՍՀ