Կալիումի ազիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Կալիումի ազիդ, ազիտաջրածնական թթվի կալիումական աղը, անօրգանական միացություն[1]։ Անգույն տետրագոնալ բյուրեղներ[2][3]։ Քիմիական բանաձևը՝ KN3։

Ստացում

Ստացվում է՝

HN3+KOHKN3+H2O

Հատկություններ

Սպիտակ, անհիգրոսկոպիկ բյուրեղներ։ Հարվածից չի պայթում։ Քայքայվում է բարձր ջերմաստիճաններում, առաջացնելով կալիում և ազոտ։

2 KN32 K+3 N2

Լուծվում է ջրում և հեղուկ ամոնիակում։ Վատ է լուծվում էթիլ սպիրտում, չի լուծվում ացետոնում։ Ցուցաբերում է լուծվող ազիդներին բնորոշ հատկություններ։ Ուժեղ թթուների ազդեցությունից անջատվում է ազիտաջրածնական թթու։ Օքսիդանում է ուժեղ օքսիդիչներով։

Գրականություն

  • «Справочник по растворимости». — Т.1, Кн.1. — М.-Л.։ ИАН СССР, 1961 стр. 159
  • «Справочник химика». — Т.2. — Л.-М.։ Химия, 1964 стр. 80-81
  • «Химическая энциклопедия». — Т.2. — М.։ Советская энциклопедия, 1990 стр. 285
  • «Энергетические конденсированные системы». — под ред. Жукова Б. П., 2-е изд. — М.։ Янус-К, 2000 стр. 19
  • Seidell A. «Solubilities of inorganic and metal organic compounds». — 3ed., vol.1 — New York։ D. Van Nostrand Company, 1940 стр. 831
  • Багал Л. И. «Химия и технология инициирующих взрывчатых веществ». — М., 1975 стр. 158—159

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ