Մալոնաթթու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Մալոնաթթու՝ НООС-СН2-СООН, սահմանային երկհիմն կարբոնաթթու, հայտնաբերվել է շաղգամի հյութում։

Մալոնաթթվի աղերը և էսթերները անվանում են մալոնատներ։

Ֆիզիկական և քիմիական հատկություններ

Մալոնաթթուն լավ լուծվում է ջրում և էթանոլում։ Բենզոլում չի լուծվում։

Մալոնաթթուն հալման կետից քիչ բարձր ջերմաստիճանում տաքացնելիս անջատվում է CO2 և փոխարկվում քացախաթթվի։

Նույն ձևով ալկիլմալոնաթթուները հալաման կետից բարձր ջերմաստիճանում տաքացնելիս կորցնելով CO2 փոխարկվում են ալկիլքացախաթթու, այսինքն՝ պրոպիոնաթթու։

Մեթիլէթիլմալոնաթթուն փոխարկվում է մեթիլէթիլքացախաթթվի, այսինքն՝ վալերիանաթթվի իզոմերներից մեկի։

𝖢𝟤𝖧𝟧𝖮𝖮𝖢𝖢𝖧𝟤𝖢𝖮𝖮𝖧+𝖢𝖧𝟤𝖮+𝖧𝖭(𝖢𝖧𝟥)𝟤𝖢𝟤𝖧𝟧𝖮𝖮𝖢(𝖢𝖧𝟤)𝟤𝖭(𝖢𝖧𝟥)𝟤
𝖢𝖧𝟤(𝖢𝖮𝖮𝖧)𝟤+𝖱𝖢𝖧𝖮𝖱𝖢𝖧(𝖮𝖧)𝖢𝖧(𝖢𝖮𝖮𝖧)𝟤+𝖱𝖢𝖧=𝖢(𝖢𝖮𝖮𝖧)𝟤𝖱𝖢𝖧=𝖢𝖧𝖢𝖮𝖮𝖧

Ստացում և կիրառում

Սինթետիկ եղանակով մալոնաթթու ստանալու համար քացախաթթվի մոլեկուլում եղած ջրածնի ատոմներից մեկը տեղակալում են քլորով և ստանում քլորքացախաթթու։ Վերջինս փոխազդեցության մեջ դնելով կալիումի ցիանիդի հետ ստանում են ցիանքացախաթթու, որը օճառացումից հետո վերածվում է մալոնաթթվի՝

Մալոնաթթուն կիրառվում է չհագեցած թթուների, ամինաթթուների, վիտամիններ B1 և B6 սինթեզում։

Գրականություն

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ