Պլանկի մասնիկ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Պլանկի մասնիկ, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սահմանվում է որպես սև խոռոչ, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին[1]։ Անվանումը ստացել է Մաքս Պլանկի պատվին։ Պլանկի մասնիկի զանգվածը մոտավորապես հավասար է Պլանկի զանգվածին, իսկ Շվարցշիլդի շառավիղը՝ Պլանկի երկարությանը[2]։ Երբեմն Պլանկի մասնիկը կիրառվում է Պլանկի զանգվածը և Պլանկի երկարությունը սահմանելու համար[3]։ Տիեզերքի էվոլյուցիայի որոշ մոդելներում դրանք հանդես են գալիս Պլանկի դարաշրջանի ընթացքում[4]։

Պլանկի մասնիկը խիստ փոքր է՝ համեմատած, օրինակ, պրոտոնի հետ (քանի որ շառավիղը հավասար է Պլանկի երկարությանը, որը պրոտոնի շառավղի մոտ 10−20 մասն է կազմում), բայց ծանր է (քանի որ Պլանկի զանգվածը պրոտոնի զանգվածից 1019 անգամ մեծ է)Կաղապար:Sfn։

Արտածում

Պլանկի մասնիկի ճշգրիտ սահմանման վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ըստ ամենատարածված սահմանման՝ Պլանկի մասնիկն այն մասնիկն է, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին։ Արդյունքում տեղի ունի հետևյալ առնչությունը՝

λ=hmc=2Gmc2,

որտեղից այդպիսի մասնիկի զանգվածը՝

m=hc2G։

Այս զանգվածը π անգամ մեծ է Պլանկի զանգվածից, այսինքն՝ Պլանկի մասնիկը 1,772 անգամ ծանր է Պլանկի միավոր զանգվածից։ Շառավիղը կլինի Կոմպտոնի ալիքի երկարությունը՝

r=hmc=2Ghc3։

Չափականություններ

Կիրառելով վերը բերված սահմանումը՝ կարող ենք տեղադրել h, G և c հիմնարար հաստատունների արժեքները և որոշել մասնիկի զանգվածը և շառավիղը։ Ենթադրելով, որ խոսքը համասեռ խտություն ունեցող գնդի շառավղի մասին է, կարող ենք որոշել նաև մասնիկի ծավալը և խտությունը։

Պլանկի մասնիկի ֆիզիկական պարամետրերը
Պարամետր Չափականություն Արժեքը SI միավորներով
Զանգված M Կաղապար:Val կգ
Շառավիղ L Կաղապար:Val մ
Ծավալ L3 Կաղապար:Val մ3
Խտություն M L−3 Կաղապար:Val կգ·մ−3

Պլանկի մասնիկը հիպոթետիկ մասնիկ է։ Վերը բերված մեծությունները որևէ հայտնի ֆիզիկական օբյեկտի կամ նյութի չեն համապատասխանում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Մասնիկներ

  1. Michel M. Deza; Elena Deza. Encyclopedia of Distances. Springer; 1 June 2009. ISBN 978-3-642-00233-5. p. 433.
  2. Կաղապար:Cite web
  3. B. Roy Frieden; Robert A. Gatenby. Exploratory data analysis using Fisher information. Springer; 2007. ISBN 978-1-84628-506-6. p. 163.
  4. Կաղապար:Citation p. 424Կաղապար:Չաշխատող արտաքին հղում