Տեխնեցիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Տեխնեցիում (Կաղապար:Lang-lat), քիմիական նշանը՝ Тс, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 7-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Կարգահամարը 43, ատոմական զանգվածը՝ 98,9062։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d55s2։ К, L, M թաղանթները լրացված են։ Տարրը քիչ է ուսումնասիրված, քանի որ տարբեր պատճառներով կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի իզոտոպներից համեմատաբար կայունն է Tc98-ը։ Արծաթամոխրագույն մետաղ է, առաջին սինթեզված քիմիական տարրը։

Պատմություն

Տարրի գոյությունը կանխատեսել էր Դ․ Մենդելեևը։ Այն առաջինը ստացել են իտալացի ֆիզիկոսներ Կ․ Պեռյեն և Է․ Սեգրեն (1937), մոլիբդենը արագ դեյտրոններով ռմբակոծելով։

Անվանում

Անվանվել է Կաղապար:Lang-grc - «արհեստական» բառով։ Տեխնեցիումը կուտակվում է ատոմային ռեակտորների թափոններում։

Բնության մեջ

Տեխնեցիւմ պարունակող ուրանի հանքաքար

Բնության մեջ հանդիպում է աննշան քանակներով, ուրանի հանքերում, որպես 235Ս-ի քայքայման արդյունք (1 տ ուրանում՝ 10−10 գ․ տեխնեցիում)։

Ստացում

Տեխնեցիումի ստացման հիմնական աղբյուրը ատոմական արդյունաբերության թափոններն են։ 99Tc անջատում են ուրանի և պլուտոնիումի քայքայման արդյունքներից։ Մետաղական տեխնեցիումը անջատում են վերականգնելով ջրածնով կամ էլեկտրոլիզով։

Ֆիզիկական հատկություններ

Տեխնեցիումի օրգանական կոմպլեքսը

Արծաթամոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը 2200±l0 °C, եռմանը՝ մոտ 4600 °C, խտությունը 11487 կգ/մ3։ Պարամագնիսական է, -265,5 °C-ից ցածր ջերմաստիճաններում՝ գերհաղորդիչ։ Քիմիական հատկություններով նման է ռենիումին։ Քիմիապես կայուն է, սովորական պայմաններում օդում չի օքսիդանում։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո։ Միացություններում ցուցաբերում է -1-ից +7 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է +7-ը)։

Քիմիական հատկություններ

Տաքացնելիս միանում է թթվածնի (առաջանում են օքսիդները՝ Тс2O7, ТсO2), ֆտորի, քլորի (TcX6, ТсХ5, TcX4), ծծմբի (Tc2S7, TcS2) հետ։

𝟦𝖳𝖼+𝟩𝖮𝟤𝟤𝖳𝖼𝟤𝖮𝟩

Տեխնեցիումի (VII) օքսիդը բաց դեղին, պինդ նյութ է, լուծվում է շրում, առաջացնելով տեխնեցիումական թթու՝ НТсО4։

Գերտեխնեցիումատները ուժեղ հակաօքսիդիչներ են․ օրինակ KTcO4-ի լուծույթով (0,001%) նախօրոք թրջած պողպատը տարիների ընթացքում չի ժանգոտվում։ Տեխնեցիումի համաձուլվածքներ է առաջացնում մի շարք մետաղների (Mo, Zr, Nb, Ti, Se, Hg, V, Та, Cr, W, Mn, Fe, Al, Zn) հետ։

Ստացվել են տեխնեցիումի կարբոնիլները, կոմպլեքսային և մետաղօրգանական միացությունները։ Տեխնեցիումը լուծվում է ազոտական և խիտ ծծմբական թթուներում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, բրոմաջրում։

Իզոտոպներ

Հայտնի են 92-108 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպներ չունի։ Առաջին արհեստական տարրն է։ Կարևոր են 99Tc (T1/2=2,12•105 տարի) և 99mTc(T1/2 =6,04 Ժամ) իզոտոպները[1]։

Զանգվածային թիվ Տրոհման ժամանակը Տրոհման տեսակ
92 4,3 րոպե β+, էլեկտրոնային բռնկում
93 43,5 րոպե էլեկտրոնային բռնկում(18%), իզոմերային անցում (82%)
93 2,7 ժամ էլեկտրոնային բռնկում (85%), β+ (15%)
94 52,5 րոպե էլեկտրոնային բռնկում (21%), իզոմերային անցում (24%), β+ (55%)
94 4,9 ժամ β+ (7%), էլեկտրոնային բռնկում (93%)
95 60 օր էլեկտրոնային բռնկում, իզոմերային անցում (4%), β+
95 20 ժամ էլեկտրոնային բռնկում
96 52 րոպե իզոմերային անցում
96 4,3 օր էլեկտրոնային բռնկում
97 90,5 օր էլեկտրոնային բռնկում
97 2,6Կաղապար:E տարի էլեկտրոնային բռնկում
98 1,5Կաղապար:E տարի β
99 6,04 ժամ իզոմերային անցում
99 2,12Կաղապար:E տարի β
100 15,8 վրկ β
101 14,3 րոպե β
102 4,5 րոպե / 5 վրկ β / γ/β
103 50 վրկ β
104 18 րոպե β
105 7,8 րոպե β
106 37 վրկ β
107 29 վրկ β

Նշանակություն

99Tc իզոտոպն օգտագործվում է բժշկության մեջ, որպես γ ճառագայթման աղբյուր։ տեխնեցիումը հեռանկարային մետաղ է․ կարող է օգտագործվել որպես կատալիզատոր և գերհաղորդիչ մագնիսներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ որպես հակակոռոզային ինհիբիտորներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Մատենագիտություն

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ