Իզոթերմ պրոցես

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Ջերմային պրոցեսներ

Իզոթերմ պրոցես

Իզոթերմ պրոցես, որի դեպքում հաստատուն է մնում համակարգի ջերմաստիճանը T=const,ΔT=0։ Ծավալի տեղափոխման ժամանակ համակարգն աշխատանք է կատարում։ Իզոթերմ պրոցեսում կարող է փոխվել համակարգի էներգիան՝ պայմանավորված մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ։ Եթե համակարգն իդեալական գազ է, ապա նրա ներքին էներգիան կախված է միայն ջերմաստիճանից, ուստի՝ իզոթերմ պրոցեսում այն մնում է հաստատուն՝ U=const և ΔU=0։ Համաձայն ջերմադինամիկայի առաջին օրենքի՝ այս դեպքում

Q=A=A

Եթե գազը ջերմաքանակ ստանում է, ապա այն կատարում է դրական աշխատանք՝ A>0, իսկ եթե գազը շրջապատին ջերմաքանակ է տալիս՝ Q<0, ապա այն բացասական աշխատանք է կատարում։ Ջերմունակության սահմանումից հետևում է, որ տրված Q ջերմաքանակի հաշվին որքան փոքր է ջերմաստիճանի ΔT փոփոխությունը, այնքան մեծ է համակարգի C ջերմունակությանը։ Մասնավորապես, եթե համակարգին Q0 ջեմաքանակ հաղորդելիս նրա ջերմաստիճանը չի փոխվում՝ ΔT=0, ապա նրան կարելի է վերագրել անվերջ մեծ ջերմունակություն։ Այդպիսի ջերմունակությամբ օժտված համակարգը կատարում է թերմոստատի դեր, այսինքն՝ ապահովում է ջերմաստիճանի հաստատունությունը ջերմահաղորդման պրոցեսում[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ

  1. Ֆիզիկայի 11-րդ դասարանի դասագիրք