Կարգավորիչ (սարք)

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Մակարդակի ավտոմատ կարգավորման սկզբունքային սխեմա.
1.ճնշման բաք, 2.մակարդակի լողանավոր կարգավորիչ, 3.գործարկիչ, 4.էլեկտրաշարժիչ, 5.կենտրոնախույս պոմպ

Կարգավորիչ ավտոմատ, սարք, որի միջոցով կատարվում է ավտոմատ կարգավորում, պահպանում է պրոցեսի կամ տեղակայման պարամետրը տրված սահմաններում, ապահովում նրա փոփոխությունը տրված օրինաչափությամբ (ծրագրային կարգավորում) կամ որևէ արտաքին չափվող պրոցեսին համապատասխան (հետևող կարգավորում)։ Կախված կարգավորման սկզբունքից, զգայուն տարրի՝ տվիչի օգնությամբ, կարգավորիչը չափում է կամ կարգավորվող մեծությունը, կամ էլ խոտորման ազդեցությունը և փոխակերպիչ կամ հաշվիչ սարքի օգնությամբ կարգավորման օրենքին համապատասխան իրականացնում ներգործությունը օբյեկտիկարգավորող օրգանի վրա։ Գործադիր սարքը, որն իրականացնում է կարգավորող օրգանի տեղափոխումը, անվանում են սերվոհաղորդակ։

Տարբերում են ստատիկ և աստատիկ կարգավորիչներ։ Կարգավորիչի տարրերի իներցիոնության հետևանքով նրա ելքի մեծությունը՝ U, նկարագրվում է U=F(e,e,e,...) դիֆերենցիալ հավասարումով, որտեղ e=x0(t)x(t) (x-ը կարգավորվող մեծության ընթացիկ արժեքն է, x0-ն՝ տրված արժեքը)։ Եթե F ֆունկցիան անընդհատ է, ապա կարգավորիչը կոչվում է անընդհատ գործողության։ Եթե կարգավորիչում կատարվում է ազդանշանի քվանտացում, ապա կարգավորիչը կոչվում է ընդհատ գործողության։ Այն կարգավորիչները, որոնցում կարգավորող օրգանի վրա անմիջապես ազդում է զգայուն տարրի ելքի մեծությունը, կոչվում են ուղղակի գործողության կարգավորիչներ, իսկ այն կարգավորիչները, որոնք ունեն կողմնակի աղբյուրից էներգիայի ընդունումը կարգավորող հզորության ուժեղացուցիչներ, ոչ ուղղակի գործողության կարգավորիչներ են։ Կարգավորիչի յուրահատուկ տեսակ է էքստրեմալ կարգավորիչը։ Ըստ կարգավորվող մեծության տարբերում են՝ ճնշման, ջերմաստիճանի, մակարդակի, արագության, ծախսի, էլեկտրական լարման, հոսանքի ուժի, հաճախականության, հզորության և այլ կարգավորիչներ։ Կարգավորիչի հիմնական հանգույցներն են չափող, համեմատող և կատարող օրգանները։

Կաղապար:ՀՍՀ