Հոսանքի ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հոսանքի ուժ, Iֆիզիկական մեծությունն է, որը հավասար է հաղորդչի հատույթով անցնող ΔQլիցքի հարաբերությանը այն Δt ժամանակամիջոցին, որի ընթացքում լիցքն անցել այդ մակերեսով[1]։

U- էլեկտրական լարումI- Հոսանքի ուժ P- Էլեկտրական հզորություն R- տեղամասի դիմադրություն
I=ΔQΔt.

Սովորաբար նշանակում են Iտառով, Կաղապար:Lang-fr-ից։

Հոսանքի ուժը միավորների Միջազգային համակարգում (ՄՀ) չափվում է ամպերով։ Հայերեն նշանակումը Ա, միջազգային նշանակում A, ամպերը յոթ հիմնական միավորներից մեկն է։ 1Ա = 1ԿԼ/վ։

Ըստ Օհմի օրենքի հաղորդչի տեղամասում Iհոսանքի ուժը ուղիղ համեմատական է կիրառված Uլարմանը և հակառակ համեմատական է տեղամասի R դիմադրությանը։

I=UR

Լրիվ շղթայի համար Օհմի օրենքից՝

I=εR+r

Լիցքակիրներ, որոնց ուղղորդված շարժումը բերում է հոսանքի առաջացմանը, հանդիսանում են էլեկտրոնները, իոնները և խոռոչները։ Հոսանքի ուժը կախված է կիցքակիրների q լիցքից, նրանց nկոնցենտրացիայից, շարժման միջին vcp արագությունից, հատույթի մակերեսի Sմեծությունից և ձևից։

Եթե n և vcp հաստատաուն են հաղորդչի ամբողջ ծավալիով, իսկ մակերեսը տափակ է, ապա հոսանքի ուժի հաշվման բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։

I=qnSvcpcosα,

որտեղ α — մակերեսին տարված նորմալի և արագության վեկտորի կազմած անկյունն է։

Ընդհանուր դեպքում փոքր dSմակերեսով հոսող հոսանքի dI հոսանքի ուժը հաշվվում է։

dI=qnvcpcosαdS.

Իսկ ամբողջ մակերեսով հոսանքի ուժը հաշվելու բանաձևը կգրվի ամբողջ մակերեսով ինտեգրալի տեսքով։

I=SqnvcpcosαdS.

Քանի որ մետաղների դեպքում հոսանքակիրները էլեկտրոններն են՝

I=SenvcpcosαdS,

որտեղ e — էլեկտրոնի լիցքն է (տարրական լիցք

qnvcpվեկտորը կոչվում է էլեկտրական հոսանքի խտություն, որը հավասար է լիցքի, հատույթի մակերեսի և լիցքի շարժման vcpմիջին արագության արտադրյալին[2]։

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքերով, որոնք կոչվում են ամպերմետր (միլիամպերմետր, միկրոամպերմետր, գալվանոմետր)։Միացնում են ամպերմետրը հաջորդաբար այն տեղին, որտեղ անհրաժեշտ է չափել հոսանքի ուժը։

Հոսանքի ուժի չափման հիմնական ձևերն են՝ մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական և անուղակի (հայտնի դիմադրության վրա լարման չափման միջոցով)։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:ՀՍՀ