Ջերմային պրոցես

testwiki-ից
13:06, 10 փետրվարի 2025 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Ջերմային պրոցեսներ Ջերմային պրոցես (ջերմադինամիկական պրոցես), մակրոսկոպական համակարգի անցումն է մի ջերմադինամիկական վիճակից մյուսին։ Եթե համակարգի սկզբնական և վերջնական վիճակների փոփոխությունը անվերջ փոքր է, ապա այդ պրոցեսն անվանում են տարրական պրոցեսԿաղապար:Sfn։

Ջերմային պրոցեսները լինում են հավասարակշռված և անհավասարակշիռ։ Անվերջ դանդաղ ընթացող պրոցեսները, որոնք ներկայացնում են իրար անվերջ մոտ վիճակների միջև անընդհատ անցումների հաջորդականություն, կոչվում են հավասարակշռված կամ քվազիստատիկԿաղապար:Sfn։

Ջերմային պրոցեսները լինում են դարձելի և անդարձելի։ Դարձելի են կոչվում այն պրոցեսները որոնց դեպքում այն կարող է իրականացվել հակառակ ուղղությամբ, միջանկյալ հավասարակշռության վիճակների նույն հաջորդականությամբ։ Այն պրոցեսները, որոնց հակառակ պրոցեսներն ինքնակամ չեն ընթանում, կոչվում են անդարձելի։

Ջերմային պրոցեսները ընդունված է դասակարգել ըստ այն ջերմային պարամետրերի, որոնք հաստատուն են մնում ամբողջ պրոցեսի ընթացքումԿաղապար:Sfn։ Կարելի է առանձնացնել առավել տարածված և առօրյայում հանդիպող հետևյալ ջերմային պրոցեսները․

Երբեմն ամբողջ պրոցեսի ընթացքում անփոփոխ են մնում միաժամանակ մի քանի թերմոդինամիկական պարամետրեր, ինչպես օրինակ գոլորշիացման ժամանակ հեղուկից գոլորշի անցման դեպքում, միաժամանակ հաստատուն են մնում ճնշումը և ջերմաստիճանը՝ այսինքն այս դեպքում տեղի են ունենում իզոբար-իզոթերմ պրոցեսներԿաղապար:Sfn։

Տեխնիկայում հատկապես կարևոր են ջերմադինամիկական ցիկլերը, այսինքն կրկնվող պրոցեսները, ինչպիսիք են՝ Կառնոյի ցիկլը, Ռենկինի ցիկլը։

Ջերմային պրոցեսների տեսությունը օգտագործվում է շարժիչների, սառնարանների նախագծման, քիմիական արդյունաբերության և օդերևութաբանության մեջ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ