Գալիում
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Գալիում (Կաղապար:Lang-lat), Ga, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական p տարր, կարգահամարը՝ 31, ատոմական զանգվածը՝ 69,72։ Նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4s24p1 К-, L-, М- թաղանթները լրացված են։
Բնության մեջ գտնվում են երկու կայուն իզոտոպները՝ 69Ga (60,5%) և 71Ga(39,5%)։ Արհեստականորեն ստացվել են 63-76 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ «Գալիում» տարրի («էկաալյումին») գոյությունը և նրա հիմնական հատկությունները կանխագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870 թվականին։
Պատմություն
«Գալիում» տարրի («էկաալյումին») գոյությունը և նրա հիմնական հատկությունները կանխագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870 թվականին։
Մենդելեևը բավականին լավ նկարագրել է տարրի ոչ միայն ֆիզիկական և քիմիական հատկությունները, այլ նաև սպեկտրոսկոպիայի բացահայտման եղանակը։ 1870 թվականի դեկտեմբերի 11-ին իր սեփական «ռուսական քիմիական հասարակություն ամսագիր»[1] հոդվածում Մենդելեևը ցույց տվեց, որ ատոմային զանգվածը 6 գ/սմ3։
Հայտնաբերել է Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը ցինկի փայլում և անջատել 1875 թվականին։ Անվանվել է հայտնաբերման վայրի՝ Ֆրանսիայի (Gallia) անունով։ 1875 թվականի սեպտեմբերի 20-ին Փարիզի ակադեմիայի նիստում կարդացել են Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանի նամակը, որում գրված էր նոր տարրի և նրա հատկությունների ուսումնասիրությունների մասին։ Նամակում ասվում էր, որ 1875 թվականի օգոստոսի 27-ին երեկոյան ժամը 3-ի և 4-ի կողմերը նա հայտնաբերել է նոր տարրի պարզ նմուշը։ Ուսումնասիրելով նմուշի սպեկտրը, Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը բացահայտեց երկու նոր մանուշակագույն գծեր։ Այդ նույն նամակում նա առաջարկեց նոր տարն անվանել Gallium[2]:
Տարրն իր անվանումը ստացել է Ֆրանսիայի պատվին։ Կաղապար:Քաղվածք
Բնության մեջ
Հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 0,0015%-ը։ Միակ միներալը՝ CuGaS2, հազվադեպ է հանդիպում։ Երկրակեղևում գտնվող գալիումի հիմնական մասը պարունակվում է ալյումինային միներալներում։ Բոքսիտները և նեֆելինները պարունակում են 0,002-0,01 % գալիում։ Փոքր քանակներով ուղեկցում է ցինկին, երկաթին, պարունակվում է նաև սֆալերիտներում (մինչև 0,02 %) և քարածխում։ Գալիումի կոնցենտրացիան ծովի ջրում 3·10−5 մգ/լ է[3]։
Հանքավայրեր
Գալիումի հանքավայրեր կան Հարավ-Արևմտյան Աֆրիկայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում[4]։
Իզոտոպներ
| Իզոտոպ | Վիճակ | Քայքայման էներգիան ՄէՎ | Սպին | Տրոհում | Հաճախություն % |
|---|---|---|---|---|---|
| 60Ga | 70 ms | K = 98,4, β+p = 1,6, β+α = 2,5 × 10−3 | |||
| 61Ga | 0,15 s | 9,0 | (3/2−) | K/β+ = 100 | |
| 62Ga | 116,12 ms | 9,17 | 0+ | K/β+ = 100 | |
| 63Ga | 32,4 s | 5,52 | 3/2−, 5/2− | K/β+ = 100 | |
| 64Ga | 2,627 min | 7,165 | 0+ | K/β+ = 100 | |
| 65Ga | 15,2 min | 3,255 | 3/2− | K/β+ = 100 | |
| 66Ga | 9,49 h | 5,175 | 0+ | K/β+ = 100 | |
| 67Ga | 3,2612 d | 1,000 | 3/2− | K = 100 | |
| 68Ga | 67,629 min | 2,921 | 1+ | K/β+ = 100 | |
| 69Ga | stabil | 3/2− | 60,108 | ||
| 70Ga | 21,14 min | 1,656 (β−), 0,655 (K) | 1+ | β− = 99,59, K = 0,41 | |
| 71Ga | stabil | 3/2− | 39,892 | ||
| 72Ga | 14,10 h | 4,001 | 3− | β− = 100 | |
| 72m1Ga | 39,68 ms | 0,120 | (0+) | IT = 100 | |
| 73Ga | 4,86 h | 1,593 | 3/2− | β− = 100 | |
| 74Ga | 8,12 min | 5,37 | (3−) | β− = 100 | |
| 74m1Ga | 9,5 s | 0,06 (IT), 5,43 (β−) | (0) | IT>50, β−<50 | |
| 75Ga | 126 s | 3,392 | 3/2− | β− = 100 | |
| 76Ga | 32,6 s | 7,01 | (2+, 3+) | β− = 100 | |
| 77Ga | 13,2 s | 5,34 | (3/2−) | β− = 100 | |
| 78Ga | 5,09 s | 8,2 | (3+) | β− = 100 | |
| 79Ga | 2,847 s | 7,0 (β−), 1,3 (β−n) | (3/2−) | β− = 100, β−n = 0,089 | |
| 80Ga | 1,697 s | 10,38 (β−), 2,35 (β−n) | (3) | β− = 100, β−n = 0,89 | |
| 81Ga | 1,217 s | 8,32 (β−), 3,39 (β−n) | (5/2−) | β− = 100, β−n = 11,9 | |
| 82Ga | 0,599 s | 12,7 (β−), 5,3 (β−n) | (1,2,3) | β− = 100, β−n = 22,3 | |
| 83Ga | 0,31 s | 11,5 (β−), 8,0 (β−n) | β− = 100, β−n = 40 | ||
| 84Ga | 85 ms | 14,0 (β−), 8,5 (β−n) | β− = 100, β−n = 70 | ||
| 85Ga | <150 ns | 3/2− | β− = 100 | ||
| 86Ga | <150 ns | β− = 100 |
Ստացում
Գալիումի ստացման հիմնական աղբյուրը ալյումինի արտադրությունն է։ Միակ միներալը CuGaS2, հազվադեպ է հանդիպում։
Ֆիզիկական հատկություններ


Գալիումը սպիտակ-արծաթափայլ փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 29,8 °C, եռմանը՝ 223 °C, պինդ վիճակում խտությունը՝ 59,04 կգ/մ3 (20 °C), իսկ հեղուկ վիճակում՝ 6095 կգ/մ3 (29,8 °C)։
Բյուրեղացանցի կառուցվածք՝ շեղանկյուն, տվյալները а = 4,5186 Å, b = 7,6570 Å, c = 4,5256 Å[5]: Քիմիական հատկություններով նման է ալյումինին։ Միացություններում սովորաբար եռարժեք է․ երկարժեք և միարժեք միացություններն անկայուն են։ Եռարժեք գալիումի միացությունները նման են ալյումինի միացություններին։ Օդում սովորական ջերմաստիճանում կայուն է։
Բնական գալիումը ունի 2 իզոտոպներ՝ 69Ga (61,2 %) և 71Ga (38,8 %)։
Քիմիական հատկություններ
Տաքացնելիս (260 °C-ից բարձր) միանում է թթվածնին, սակայն առաջացած օքսիդի շերտը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Հայտնի են գալիումի երեք օքսիդ, ենթօքսիդը՝ Ga2O, օքսիդը՝ GaO (ուժեղ վերականգնիչներ են) և եռօքսիդը՝ Ga2O3 (սպիտակ, ջրում անլուծելի նյութ է)։
Գալիումի սպիտակ, դոնդողանման հիդրօքսիդը՝ Ga2Օ3•H2O, որն ստացվում է գալիումի աղերի ջրային լուծույթներից, ամֆոտեր է, լուծվում է ալկալիներում, առաջացնելով գալատներ, թթուներում՝ գալիումի աղեր։ Լինելով ավելի թթվային, քան ալյումինի հիդրօքսիդը։
Գալիումի հիդրօքսիդը լուծվում է ոչ միայն ուժեղ հիմքերում, այլև ամոնիակի լուծույթում։
Գալիումը հալոգենների հետ միանում է նույնիսկ սովորական պայմաններում (բացի յոդից)։ Հալոգենիդները խոնավածուծ են, լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում։
Տաքացնելիս գալիումը միանում է ազոտին (900-1000 °C) և ծծմբին (1200-1300 °C)՝ առաջացնելով նիտրիդ և սուլֆիդ։ Ջրի հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է աղաթթվի, ծծմբական թթվի, ավելի հեշտ՝ ֆտորաջրածնական թթվի, պերքլորական թթվի և արքայաջրի հետ։
Սառը ազոտական թթվի և ալկալիների տաք լուծույթների հետ չի փոխազդում։ Գալիումի սուլֆատը, նիտրատը, պերքլորատը գոյություն ունեն բյուրեղահիդրատների ձևով։ Բիսմութի, կադմիումի, կապարի և այլ մետաղների հետ առաջացնում է դյուրահալ համաձուլվածքներ։
Կիրառություն
Կիրառվում է բարձր ջերմաստիճանային ջերմաչափեր (600-1300 °C) պատրաստելու համար և վակուումային պոմպերում։ Գալիումական օպտիկական հայելիները ջերմակայուն են և ունեն անդրադարձման մեծ ունակություն (88 %)։ Գալիումի հալման ցածր ջերմաստիճան (60 °C-ից ցածր) ունեցող միահալույթների բաղադրիչն է, որոնք օգտագործվում են ազդանշանային հարմարանքներում։
72Ga ռադիոակտիվ իզոտոպը կիրառվում է ոսկրի քաղցկեղի ախտորոշման համար։
Գալիումը կիրառվում է կիսահաղորդչային էլեկտրոնիկայում։ Կիրառման մեծ հեռանկար ունեն GaAs, GaP, GaSb միացությունները, որոնք կարող են օգտագործվել բարձր ջերմաստիճանային ուղղիչներում, տրանզիստորներում, արևային մարտկոցներում և ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներում։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Шека И. А, Чаус И. С, Мнтюрева Т. Т., Галлий, К., 1963;
- Еремин Н. И., Галлий, М., 1964;
- Рустамов П. Г., Халькогениды галлия, Баку, 1967;
- Дымов А. М., Савостин А. П., Аналитическая химия галлия, М., 1968;
- Иванова Р. В., Химия и технология галлия, М., 1973;
- Коган Б. И., Вершковская О. В., Славиковская И. М., Галлий. Геология, применение, экономика, М., 1973;
- Яценко С. П., Галлий. Взаимодействие с металлами, М., 1974;
- Процессы экстракции и сорбции в химической технологии галлия, Алма-Ата, 1985;
- Химия и технология редких и рассеянных элементов, под ред. К. А. Большакова, 2 изд., т. 1, М., 1976, с. 223-44;
- Федоров П. И., Мохосоев М. В.. Алексеев Ф. П., Химия галлия, индия и таллия, Новосиб., 1977. П. И. Федоров.
Արտաքին հղումներ
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
- ↑ Галлий
- ↑ Քաղվածելու սխալ՝ Invalid
<ref>tag; no text was provided for refs namedХЭ