Իրիդիումի քլորիդ(II)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Իրիդիումի քլորիդ(II), անօրգանական միացություն, իրիդիումի ու քլորաջրածնական թթվի աղը` IrCl2։ Ստանդարտ պայմաններում այն իրենից փայլփլուն մուգ-կանաչ բյուրեղ է ներկայացնում, վատ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում։

Ստացում

  • Ստացվում է փոշիացրած իրիդիումի ու գազային քլորի փոխազդեցությունից` տաքացման պայմաններում.
Ir+Cl2 763oC IrCl2
2IrCl3+Ir 763oC 3IrCl2

Ֆիզիկական հատկություններ

Իրիդիումի երկքլորիդը առաջացնում է մուգ-կանաչ բյուրեղներ, գործնականում չի լուծվում ջրում։ 773 °С ջերմաստիճանում քայքայվում է` առանց հալվելու։

Գիբսի ստանդարտ էներգիան` ΔG (298 Կ, կՋ/մոլ), -139,7 է։

Քիմիական հատկություններ

  • Մինչև 773 °С ջերմաստիճանում քայքայվում է.
2IrCl2 <773oC 2IrCl+Cl2
  • 798 °С ջերմաստիճանից բարձր ջերմաստիճաններում քայքայվում է պարզ նյութերի.
IrCl2 >798oC Ir+Cl2

Արտաքին հղումներ

Գրականություն