Հիդրոստատիկ ճնշում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հիդրոստատիկ ճնշում, հեղուկի կշռով պայմանավորված, տրված մակարդակից վեր գտնվող հեղուկի շերտերի կշռով պայմանավորված ճնշում։

Լրիվ ազատ շարժողունակության շնորհիվ կաթիլանման և գազային հեղուկների ճնշումը հաղորդվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ։ Այդ ճնշումն ազդում է տարայի բոլոր պատերին P, ճնշմամբ, որը համեմատական է մակերևույթի մակերեսին և ուղղված է մակերևույթին տարված նորմալով։ Միավոր մակերեսին բաժին ընկնող ճնշման ուժը կոչվում է ճնշումԿաղապար:Sfn։

A figure showing pressure exerted by particle collisions inside a closed container. The collisions that exert the pressure are highlighted in red.
Ճնշումը առաջանում է մասնիկների քաոսային շարժման հետևանքով։

Այս P = pw պարզ բանաձևը կարող է օգնել հաշվել հիդրոստատիկ ճնշումը, բայց տարբեր ջերմաստիճանի հեղուկների ճնշումները տարբեր են և ավելի ճշգրիտ հաշվելու համար օգտվում են հատուկ բանաձևերիցԿաղապար:Sfn։

Հաշվում

Յուրաքանչյուր հեղուկում գոյություն ունի իր կշռով պայմանավորված ճնշում p=G/S=mg/S, քանի որ m=ρV, ապա p=ρgV/S։Քանի որ V=Sh կստանանք, որ p=ρgh[1]։

Կենցաղային հաշվարկների համար կարելի է ընդունել, որ յուրաքանչյուր 1 մետր քաղցրահամ ջրի սյանը համապատասխանում է 0,1ՄՊա (1 մթնոլորտ)։

Հայտնագործության պատմություն

Նորմալը հարթությանը տարված ուղղահայացն է
Նորմալը հարթությանը տարված ուղղահայացն է

Հեղուկների այս հատկությունը հայտնագործվել և փորձով ստուգվել է Բլեզ Պասկալի կողմից 1653 թվականին, չնայած, մինչ այդ դա հայտնի էր Սթևինին։

Ճնշման միավորը՝ Միավորների միջազգային համակարգում, հանդիսանում է Պասկալը։ Գործնականում, հաճախ հիդրոստատիկ ճնշումը հաշվում են մթնոլորտներով։ Ընդունելով 1 մթնոլորտը, որպես 760 մմ. սնդիկի սյան հիդրոստատիկ ճնշմանը, որով ազդում է հեղուկը միավոր մակերեսի վրա։

Ալյումինե մխոցում 5մմ շարժման դեպքում առաջացնում է 700 մթնոլորտ ճնշում

Հաշվարները ցույց են տալիս, որ հիդրոստատիկ ճնշումը կախված չէ տարայի ձևից։ Տարբեր ձև ունեցող տարաների համար հաշվարկները ցույց են տվել, որ հիդրոստատիկ ճնշումը կախված է հեղուկի սյան բարձրությունից և հատակի մակերեսից։ Իսկապես, առաջին հայացքից դա թյուրիմացության է նման, բայց բազմիցս ստուգվել է փորձերով։ Այս հասկացությունը հայտնի «Հիդրոստատիկ պարադոքս» անունով և բացատրվել է Պասկալի կողմից։

Անշարժ հեղուկի (գազի) վրա գործադրված ճնշումը, փոխանցվում է հեղուկի (գազի) բոլոր կետերին առանց փոփոխության։

Հիդրոստատիկ ճնշումը կախված չէ անոթի ձևից։ Նույն սյան և նույն հատակի մակերեսի դեպքում անոթներում ճնշումը նույնն է։
Խորությանը զուգընթաց ճնշումն աճում է

Ծանրության ուժի համասեռ դաշտում հաստատուն խտության հեղուկի (չսեղմվող հեղուկ) հիդրոստատիկ ճնշումը ենթարկվում է Պասկալի օրենքին։

p(h)=ρgh

որտեղ.

ρ — խտություն [քաղցրահամ ջրի։ ρ ≈ 1000 կգ/մ³]
g — ազատ անկման արագացում [Եվրոպայի համար g ≈ 9,81 մ/վ²]
h — սյան բարձրություն (հեղուկի) [մ]
p — ճնշում [Պա]

p(h)հիդրոստատիկ ճնշումը կախված է հեղուկի սյան (h) բարձրությունից և (ρ) խտությունից[2]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  1. Կաղապար:Cite web
  2. Лев Давыдович Ландау, Евгений Михайлович Лифшиц: Статистическая физика. Часть I. с. 70.