Վակուումի դիմադրություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Վակուումի դիմադրություն, վակուումի ալիքային դիմադրություն, վակուումի իմպեդանս, ազատ տարածության իմպեդանս, ֆիզիկական հաստատուն, որը կապ է հաստատում վակուումով հաղորդվող էլեկտրամագնիսական ճառագայթման էլեկտրական և մագնիսական դաշտերի մեծությունների միջև։ Նշանակվում է Z0.

Z0=HE,

որտեղ Eէլեկտրական դաշտի լարվածությունն է, H-ը՝ մագնիսական դաշտի լարվածությունը։ Վակուումի դիմադրությունն ունի ճշգրիտ իռացիոնալ արժեք, որը մոտավորապես հավասար է 376,73031... օհմ[1]։

Վակուումի իմպեդանսը (ավելի ճիշտ, հարթ ալիքի ալիքային դիմադրությունը վակուումում) հավասար է μ0 մագնիսական հաստատունի կամ վակուումի թափանցելիության և c0 վակուումում լույսի արագության արտադրյալին։ Քանի որ մագնիսական հաստատունի և լույսի արագության թվային արժեքները ըստ սահմանման ֆիքսված են համապատասխանաբար ամպերով և մետրով, ազատ տարածության իմպեդանսի ճշգրիտ արժեքը նույնպես ըստ սահմանման ֆիքսվում է համապատասխան SI հիմնական միավորներով։

Տերմինաբանություն

Դիէլեկտրական օպտիկական միջավայրում տարածվող հարթ ալիքի համար համանման մեծությունը կոչվում է միջավայրի սեփական իմպեդանս, նշանակվում է հունարեն η (էտա) տառով։ Այսպիսով Z0 երբեմն կոչվում է նաև վակուումի սեփական դիմադրություն[2] և նշանակվում է η0[3]։ Այն բազմաթիվ ուրիշ անվանումներ էլ ունի, որոնցից են՝

  • վակուումի (ազատ տարածության)[4] ալիքային իմպեդանս,[5]
  • վակուումի իմպեդանս[6],
  • վակուումի սեփական իմպեդանս,[7]
  • վակուումի բնութագրական իմպեդանս,[8]
  • վակուումի (ազատ տարածության) ալիքային դիմադրություն[9]։

Կապը այլ հաստատունների հետ

Վերը բերված սահմանումից և հարթ ալիքի համար Մաքսվելի հավասարումների լուծումից ստանում ենք՝

Z0=EH=μ0c0=μ0ε0=1ε0c0

որտեղ

μ0=մագնիսական հաստատունն է,
ε0=-ն՝ էլեկտրական հաստատունը,
c0=-ն՝ լույսի արագությունը վակուումում[10][11]։

Z0 -ի հակադարձ մեծությունը (1/Z0 ) երբեմն կոչվում է վակուումի լրիվ հաղորդականություն (ադմիտանս) և նշանակվում Y0 ։

Ճշգրիտ արժեքը

1948 թվականից ՄՄՀ ամպեր միավորը սահմանվում է՝ μ0-ի թվային արժեքը ընտրելով ճիշտ 4π×10−7 Հն/մ։ Նույն ձևով, 1983 թվականից ՄՄՀ մետրը սահմանվում է՝ c0-ի արժեքի 299 792 458 մ/վ ընտրությամբ։ Հետևաբար,

Z0=μ0c0=119,9169832π Ω (ճշգրիտ)

կամ

Z0376,730 313 461 77Ω։

Այս թիվը կարող է փոխվել, եթե 2018 թ․ ՄՀ հիմնական միավորները վերասահմանվեն՝ կիլոգրամի, ամպերի, կելվինի և մոլի սահմանումն ընտրվի համապատասխանաբար ըստ Պլանկի հաստատունի, տարրական էլեկտրական լիցքի, Բոլցմանի հաստատունի և Ավոգադրոյի հաստատունի ճշգրիտ թվային արժեքների[12]։

120π-մոտարկում

1990-ական թվականներից առաջ Z0-ի մոտավոր արժեքը համարվում էր 120π։ Սա համարժեք է լույսի արագությունը 3×108 մ/վ վերցնելուն։ 1989 թ․ Չենգը գրում է, որ Հերցյան դիպոլի անտենայի ճառագայթման դիմադրությունը [3]

Rr80π2(λ)2 [ոչ ճշգրիտ

Կիրառելով չափողականության վերլուծությունը, ավելի ճշգրիտ տեսքով այս բանաձևը գրվում է որպես

Rr=2π3Z0(λ)2։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Cite web
  2. Կաղապար:Cite book
  3. 3,0 3,1 Կաղապար:Cite book
  4. Անգլիալեզու գրականության մեջ հաճախ «ազատ տարածությունը» կիրառվում է որպես վակուումի հոմանիշ
  5. Կաղապար:Cite book
  6. Կաղապար:Cite book
  7. Կաղապար:Cite book
  8. Կաղապար:Cite book
  9. Կաղապար:Cite book
  10. With ISO 31-5, NIST and the BIPM have adopted the notation c0 for the speed of light in free space.
  11. "Current practice is to use c0 to denote the speed of light in vacuum according to ISO 31. In the original Recommendation of 1983, the symbol c was used for this purpose." Quote from NIST Special Publication 330, Appendix 2, p. 45 Կաղապար:Webarchive
  12. Կաղապար:Cite web