Գալիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Գալիում (Կաղապար:Lang-lat), Ga, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական p տարր, կարգահամարը՝ 31, ատոմական զանգվածը՝ 69,72։ Նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4s24p1 К-, L-, М- թաղանթները լրացված են։

Բնության մեջ գտնվում են երկու կայուն իզոտոպները՝ 69Ga (60,5%) և 71Ga(39,5%)։ Արհեստականորեն ստացվել են 63-76 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ «Գալիում» տարրի («էկաալյումին») գոյությունը և նրա հիմնական հատկությունները կանխագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870 թվականին։

Պատմություն

«Գալիում» տարրի («էկաալյումին») գոյությունը և նրա հիմնական հատկությունները կանխագուշակել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1870 թվականին։

Մենդելեևը բավականին լավ նկարագրել է տարրի ոչ միայն ֆիզիկական և քիմիական հատկությունները, այլ նաև սպեկտրոսկոպիայի բացահայտման եղանակը։ 1870 թվականի դեկտեմբերի 11-ին իր սեփական «ռուսական քիմիական հասարակություն ամսագիր»[1] հոդվածում Մենդելեևը ցույց տվեց, որ ատոմային զանգվածը 6 գ/սմ3։

Հայտնաբերել է Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը ցինկի փայլում և անջատել 1875 թվականին։ Անվանվել է հայտնաբերման վայրի՝ Ֆրանսիայի (Gallia) անունով։ 1875 թվականի սեպտեմբերի 20-ին Փարիզի ակադեմիայի նիստում կարդացել են Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանի նամակը, որում գրված էր նոր տարրի և նրա հատկությունների ուսումնասիրությունների մասին։ Նամակում ասվում էր, որ 1875 թվականի օգոստոսի 27-ին երեկոյան ժամը 3-ի և 4-ի կողմերը նա հայտնաբերել է նոր տարրի պարզ նմուշը։ Ուսումնասիրելով նմուշի սպեկտրը, Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը բացահայտեց երկու նոր մանուշակագույն գծեր։ Այդ նույն նամակում նա առաջարկեց նոր տարն անվանել Gallium[2]:

Տարրն իր անվանումը ստացել է Ֆրանսիայի պատվին։ Կաղապար:Քաղվածք

Բնության մեջ

Հազվագյուտ և ցրված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 0,0015%-ը։ Միակ միներալը՝ CuGaS2, հազվադեպ է հանդիպում։ Երկրակեղևում գտնվող գալիումի հիմնական մասը պարունակվում է ալյումինային միներալներում։ Բոքսիտները և նեֆելինները պարունակում են 0,002-0,01 % գալիում։ Փոքր քանակներով ուղեկցում է ցինկին, երկաթին, պարունակվում է նաև սֆալերիտներում (մինչև 0,02 %) և քարածխում։ Գալիումի կոնցենտրացիան ծովի ջրում 3·10−5 մգ/լ է[3]։

Հանքավայրեր

Գալիումի հանքավայրեր կան Հարավ-Արևմտյան Աֆրիկայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում[4]։

Իզոտոպներ

Իզոտոպ Վիճակ Քայքայման էներգիան ՄէՎ Սպին Տրոհում Հաճախություն %
60Ga 70 ms K = 98,4, β+p = 1,6, β+α = 2,5 × 10−3
61Ga 0,15 s 9,0 (3/2−) K/β+ = 100
62Ga 116,12 ms 9,17 0+ K/β+ = 100
63Ga 32,4 s 5,52 3/2−, 5/2− K/β+ = 100
64Ga 2,627 min 7,165 0+ K/β+ = 100
65Ga 15,2 min 3,255 3/2− K/β+ = 100
66Ga 9,49 h 5,175 0+ K/β+ = 100
67Ga 3,2612 d 1,000 3/2− K = 100
68Ga 67,629 min 2,921 1+ K/β+ = 100
69Ga stabil 3/2− 60,108
70Ga 21,14 min 1,656 (β), 0,655 (K) 1+ β = 99,59, K = 0,41
71Ga stabil 3/2− 39,892
72Ga 14,10 h 4,001 3− β = 100
72m1Ga 39,68 ms 0,120 (0+) IT = 100
73Ga 4,86 h 1,593 3/2− β = 100
74Ga 8,12 min 5,37 (3−) β = 100
74m1Ga 9,5 s 0,06 (IT), 5,43 (β) (0) IT>50, β<50
75Ga 126 s 3,392 3/2− β = 100
76Ga 32,6 s 7,01 (2+, 3+) β = 100
77Ga 13,2 s 5,34 (3/2−) β = 100
78Ga 5,09 s 8,2 (3+) β = 100
79Ga 2,847 s 7,0 (β), 1,3 (βn) (3/2−) β = 100, βn = 0,089
80Ga 1,697 s 10,38 (β), 2,35 (βn) (3) β = 100, βn = 0,89
81Ga 1,217 s 8,32 (β), 3,39 (βn) (5/2−) β = 100, βn = 11,9
82Ga 0,599 s 12,7 (β), 5,3 (βn) (1,2,3) β = 100, βn = 22,3
83Ga 0,31 s 11,5 (β), 8,0 (βn) β = 100, βn = 40
84Ga 85 ms 14,0 (β), 8,5 (βn) β = 100, βn = 70
85Ga <150 ns 3/2− β = 100
86Ga <150 ns β = 100

Ստացում

Գալիումի ստացման հիմնական աղբյուրը ալյումինի արտադրությունն է։ Միակ միներալը CuGaS2, հազվադեպ է հանդիպում։

Ֆիզիկական հատկություններ

Գալիումի բյուրեղները
Մետաղական գալիում

Գալիումը սպիտակ-արծաթափայլ փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 29,8 °C, եռմանը՝ 223 °C, պինդ վիճակում խտությունը՝ 59,04 կգ/մ3 (20 °C), իսկ հեղուկ վիճակում՝ 6095 կգ/մ3 (29,8 °C)։

Բյուրեղացանցի կառուցվածք՝ շեղանկյուն, տվյալները а = 4,5186 Å, b = 7,6570 Å, c = 4,5256 Å[5]: Քիմիական հատկություններով նման է ալյումինին։ Միացություններում սովորաբար եռարժեք է․ երկարժեք և միարժեք միացություններն անկայուն են։ Եռարժեք գալիումի միացությունները նման են ալյումինի միացություններին։ Օդում սովորական ջերմաստիճանում կայուն է։

Բնական գալիումը ունի 2 իզոտոպներ՝ 69Ga (61,2 %) և 71Ga (38,8 %)։

Քիմիական հատկություններ

Տաքացնելիս (260 °C-ից բարձր) միանում է թթվածնին, սակայն առաջացած օքսիդի շերտը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից։ Հայտնի են գալիումի երեք օքսիդ, ենթօքսիդը՝ Ga2O, օքսիդը՝ GaO (ուժեղ վերականգնիչներ են) և եռօքսիդը՝ Ga2O3 (սպիտակ, ջրում անլուծելի նյութ է)։

𝟤𝖦𝖺+𝟨𝖧𝟤𝖮𝟤𝖦𝖺(𝖮𝖧)𝟥+𝟥𝖧𝟤

Գալիումի սպիտակ, դոնդողանման հիդրօքսիդը՝ Ga2Օ3•H2O, որն ստացվում է գալիումի աղերի ջրային լուծույթներից, ամֆոտեր է, լուծվում է ալկալիներում, առաջացնելով գալատներ, թթուներում՝ գալիումի աղեր։ Լինելով ավելի թթվային, քան ալյումինի հիդրօքսիդը։

𝟤𝖦𝖺+𝟨𝖧𝖢𝗅𝟤𝖦𝖺𝖢𝗅𝟥+𝟥𝖧𝟤

Գալիումի հիդրօքսիդը լուծվում է ոչ միայն ուժեղ հիմքերում, այլև ամոնիակի լուծույթում։

𝟤𝖦𝖺+𝟨𝖧𝟤𝖮+𝟤𝖭𝖺𝖮𝖧𝟤𝖭𝖺[𝖦𝖺(𝖮𝖧)𝟦]+𝟥𝖧𝟤𝖮

Գալիումը հալոգենների հետ միանում է նույնիսկ սովորական պայմաններում (բացի յոդից)։ Հալոգենիդները խոնավածուծ են, լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում։

𝟤𝖦𝖺+𝖦𝖺𝖨𝟥ot𝟥𝖦𝖺𝖨
𝟦𝖫𝗂𝖧+𝖦𝖺𝖢𝗅𝟥𝖫𝗂[𝖦𝖺𝖧𝟦]+𝟥𝖫𝗂𝖢𝗅

Տաքացնելիս գալիումը միանում է ազոտին (900-1000 °C) և ծծմբին (1200-1300 °C)՝ առաջացնելով նիտրիդ և սուլֆիդ։ Ջրի հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է աղաթթվի, ծծմբական թթվի, ավելի հեշտ՝ ֆտորաջրածնական թթվի, պերքլորական թթվի և արքայաջրի հետ։

[𝖦𝖺𝖧𝟦]+𝟦𝖧𝟤𝖮𝖦𝖺(𝖮𝖧)𝟥+𝖮𝖧+𝟦𝖧𝟤

Սառը ազոտական թթվի և ալկալիների տաք լուծույթների հետ չի փոխազդում։ Գալիումի սուլֆատը, նիտրատը, պերքլորատը գոյություն ունեն բյուրեղահիդրատների ձևով։ Բիսմութի, կադմիումի, կապարի և այլ մետաղների հետ առաջացնում է դյուրահալ համաձուլվածքներ։

Կիրառություն

Կիրառվում է բարձր ջերմաստիճանային ջերմաչափեր (600-1300 °C) պատրաստելու համար և վակուումային պոմպերում։ Գալիումական օպտիկական հայելիները ջերմակայուն են և ունեն անդրադարձման մեծ ունակություն (88 %)։ Գալիումի հալման ցածր ջերմաստիճան (60 °C-ից ցածր) ունեցող միահալույթների բաղադրիչն է, որոնք օգտագործվում են ազդանշանային հարմարանքներում։

72Ga ռադիոակտիվ իզոտոպը կիրառվում է ոսկրի քաղցկեղի ախտորոշման համար։

Գալիումը կիրառվում է կիսահաղորդչային էլեկտրոնիկայում։ Կիրառման մեծ հեռանկար ունեն GaAs, GaP, GaSb միացությունները, որոնք կարող են օգտագործվել բարձր ջերմաստիճանային ուղղիչներում, տրանզիստորներում, արևային մարտկոցներում և ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Шека И. А, Чаус И. С, Мнтюрева Т. Т., Галлий, К., 1963;
  • Еремин Н. И., Галлий, М., 1964;
  • Рустамов П. Г., Халькогениды галлия, Баку, 1967;
  • Дымов А. М., Савостин А. П., Аналитическая химия галлия, М., 1968;
  • Иванова Р. В., Химия и технология галлия, М., 1973;
  • Коган Б. И., Вершковская О. В., Славиковская И. М., Галлий. Геология, применение, экономика, М., 1973;
  • Яценко С. П., Галлий. Взаимодействие с металлами, М., 1974;
  • Процессы экстракции и сорбции в химической технологии галлия, Алма-Ата, 1985;
  • Химия и технология редких и рассеянных элементов, под ред. К. А. Большакова, 2 изд., т. 1, М., 1976, с. 223-44;
  • Федоров П. И., Мохосоев М. В.. Алексеев Ф. П., Химия галлия, индия и таллия, Новосиб., 1977. П. И. Федоров.

Արտաքին հղումներ

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ

  1. Կաղապար:Ռուսերեն գիրք
  2. Կաղապար:Cite journal
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  4. Галлий
  5. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named ХЭ