Էներգիայի խտություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էներգիայի խտություն, ֆիզիկական սկալյար մեծություն, ծավալի միավորում էներգիայի քանակն է։ Կարող է նշանակվել w, u, ρE և այլ տառերով։ ՄՀ-ում չափվում է Ջ/մ³-ներով։

Առաձգական մարմնի էներգիայի խտություն

Գծային դեֆորմացիայի դեպքում առաձգական մարմնի կուտակած էներգիայի խտությունը հավասար է․

w=12τijεij=12cijklεijεkl, որտեղ

εij-ը դեֆորմացիայի թենզորն է, τij-ն՝ լարումների թենզորը, cijkl-ն՝ առաձգականության թենզորը։

Պարզագույն դեպքում (սեղմում-ձգում) առաձգական էներգիայի խտությունը հավասար է

w=Eε22, որտեղ

εհարաբերական դեֆորմացիան է, E-ն՝ Յունգի մոդուլը։

Իդեալական գազի էներգիայի խտություն

Իդեալական գազի էներգիայի խտությունը կարող է հաշվարկվել ճնշման բանաձևից ելնելով կամ մոլեկուլային-մոլային խտությունից և ջերմաստիճանից․

w=1γ1p=1γ1nkT=1γ1νRT=1γ1ρMRT, որտեղ
pգազի ճնշումն է , γ-ն՝ ադիաբատի ցուցիչը, n-ը՝ միավոր ծավալում մոլեկուլների թիվը , k-ն՝ Բոլցմանի հաստատունը , T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը , ν-ն՝ մոլային խտությունը,, R-ը՝ գազային հաստատունը, ρ-ն՝ խտությունը, M-ը՝ մոլային զանգվածը։

Ֆոտոնային գազի էներգիայի խտություն

T ջերմաստիճան ունեցող ֆոտոնային գազի էներգիայի խտությունը (բացարձակ սև մարմնի համասեռ ճառագայթումը) հավասար է․

w=(π2k415c33)T4=4cσT4, որտեղ σ -ն Ստեֆան-Բոլցմանի հաստատունն է։

Այստեղ Պլանկի պարզեցված հաստատունն է, c-ն՝ լույսի արագությունը վակուումում։

Էներգիայի խտությունը հարաբերականության տեսության մեջ

Հարաբերականության հատուկ տեսության մեջ էներգիայի խտությունը հանդիսանում է էներգիա-իմպուլսի թենզորի tt-բաղադրիչը;

Էլեկտրամագնիսական էներգիայի խտություն

Էլեկտրամագնիսական էներգիայի խտությունը կարող է արտահայտվել էլեկտրական և մագնիսական դաշտերի պարամետրերի միջոցով։

ՄՀ-ում w=𝐄𝐃2+𝐁𝐇2;
ՍԳՎ համակարգում։ w=𝐄𝐃8π+𝐁𝐇8π,

որտեղ 𝐄էլեկտրական դաշտի լարվածությունն է, 𝐇-ը՝ մագնիսական դաշտի լարվածությունը, 𝐃-ն՝ էլեկտրական մակածման վեկտորը, 𝐁-ն՝ մագնիսական մակածման վեկտորը։.

Տարբեր համակարգերի էներգիայի խտություն

Աղյուսակում բերված են փակ համակարգերի էներգիայի խտությունները ներառյալ հավելյալ արտաքին բաղադրիչները, ինչպիսիք են օքսիդիչները և ջերմության աղբյուրները՝ բացառելով վերջնական վիճակում գտնվող համակարգի դադարի էներգիան։ 1 ՄՋ ≈ 278 Վտ·ժ։

Էներգիայի խտություն
Անվանումը Էներգիայի խտությունը զանգվածի միավորի վրա (ՄՋ/կգ) Էներգիայի խտությունը զանգվածի միավորի վրա (Վտ⋅ժ/կգ) Էներգիայի խտությունը միավոր ծավալում (ՄՋ/ լ) Օգտագործման գործնական էֆեկտիվությունը %
Անիհիլացիա մատերիա + անտիմատերիա до 89 875 517 873,681 764 (точно) ≈ 9Կաղապար:E 24 965 421 631 578,26(7) ≈ 25Կաղապար:E Կախված է ռեակցիայի մեջ մտնող մասնիկներից,էլեկտրոններն ու պոզիտրոնները ամբողջությամբ անիհիլացվում են, բարիոնների անիհիլացիայի դեպքում էներգիայի մի մասը վերջին հաշվով կլանում են նեյտրինոները։
Ջրածնի միջուկների միաձուլումը 645 000 000 179 310 000 000 ~1–10Կաղապար:E
(Արեգակի միջուկում)
Դեյտեյրում-տրիտիում ռեակցիա 337 000 000 93 686 000 000
Միջուկային զենքերում օգտագործվող ուրան-235 88 250 000 24 533 500 000 1 681 000 000
Բնական ուրանը (99,3 % U-238, 0,7 % U-235) արագ նեյտրոնների ռեակտորում 86 000 000 23 908 000 000 [50 %]
Պլուտոնիում-238-ի α-քայքայման ջերմային էներգիան 2 200 000[1] 611 600 000 43 648 000
Երկրի ցածր ուղեծրի արբանյակի կինետիկ էներգիան 33 9 167
Հզոր դիզելային էլեկտրակայանում դիզելային վառելիքը(հաշվի չառնելով գեներատորի զանգվածը) 20,1[2] 5 583 47 %
Բենզինը բենզինոգեներատորում (հաշվի չառնելով գեներատորի զանգվածը) 8,1—10,5[3][4] 2250—2917 19—24 %
Գերծանրաքաշային ճոճանակ 1,8 500 98%
Ջրի ջերմունակությունը (1 աստիճանով փոխելիս) 4,2Կաղապար:E 1,167 4,2Կաղապար:E 45%
Ջրածնային վառելիքային տարրի գեներատոր՝ հաշվի չառնելով կոնստրուկցիայի զանգվածը 12[5] 3000
Արծաթա-ցինկային մարտկոց 0,47[6] 130,6 1,8
Լիթիում-իոնային մարտկոց 0,46—0,72[7] 128—200 2
2000 մԱ·ժ տարողությամբ AA ֆորմատի Ni-MH- մարտկոց 0,33 92 1,24
Կապարաթթվային քարշի մարտկոց 0,17[8] 47
Մեկնարկային կապարաթթվային մարտկոց 0,1368[9] 38 0,337
Սեղմված օդ 0,07-0,18 60%
Գերհաղորդիչ մագնիսների հիմքով կուտակիչներ 0,1
Իոնիստոր 0,03[10] 6,17 0,032 (MAXWELL K2)
Կերամիկական կոնդենսատոր 0,003[11]
Էլեկտրամագնիսական կոնդենսատոր 0,000 639 0,1775 0,00083
Թաղանթային կոնդենսատոր 0,000 180[12] 0,05 0,0025 (maxwell CM-3)
Գրավիտացիոն մարտկոց (1կգ բեռը 1մ բարձրության վրա) 0,000 009 8 0,0027 0,0001 для свинца
Ժամացույցի լարված զսպանակը 0,0003 0,083 0,0006
Անվանումը Էներգիայի խտությունը զանգվածի միավորի վրա (ՄՋ/կգ) Էներգիայի խտությունը զանգվածի միավորի վրա (Վտ⋅ժ/կգ) Էներգիայի խտությունը միավոր ծավալում (ՄՋ/ լ) Օգտագործման գործնական էֆեկտիվությունը %

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ