Վերջավոր դաշտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Վերջավոր դաշտ, կամ ընդհանուր հանրահաշվում Գալուայի դաշտ, դաշտ, որը բաղկացած է վերջավոր թվով տարրերից, այս թիվը կոչվում է դաշտի կարգ։

Վերջավոր դաշտը սովորաբար նշանակվում է 𝔽q կամ GF(q) (հապավումը՝ Galois field-ից) և կոչվում է q կարգի Գալուայի դաշտ, որտեղ q-ն՝ դաշտի տարրերի թիվն էԿաղապար:Sfn։ Վերջնական ճշտությամբ մինչև իզոմորֆիզմը վերջավոր դաշտը լիովին որոշվում է իր կարգով, որը միշտ հանդիսանում է ինչ-որ պարզ թվի աստիճան, այսինքն՝ q=pn, որտեղ p-ն պարզ թիվ է, n-ը՝ ցանկացած բնական թիվ։ Ընդ որում p լինելու է այդ դաշտի բնութագիրըԿաղապար:Sfn։

Վերջավոր դաշտի հասկացությունը օգտագործվում է թվերի տեսությանԿաղապար:Sfn, խմբերի տեսության Կաղապար:Sfn, հանրահաշվական երկրաչափությանԿաղապար:Sfn և ծածկագիտություն մեջԿաղապար:Sfn։

Սահմանում և հատկություններ

Վերջավոր դաշտ կոչվում է վերջավոր բազմությունը, որի վրա սահմանված են գումարման, բազմապատկման, հանման և բաժանման (բացի 0-ի բաժանումից) կամայական գործողություններ, ըստ աքսիոմների դաշտի[1]։

Վերջավոր դաշտի մուլտիպլիկատիվ խումբը ցիկլային է։ Այսինքն, 𝔽q դաշտի ոչ բոլոր զրոյական տարրերն են ձևավորում խումբ բազմապատկման գործողության նկատմամբ (այս խումբը կոչվում է դաշտի մուլտիպլիկատիվ խումբ և նշանակում է 𝔽q*)։ Այս խումբը համարվում է ցիկլային, այսինքն այն ունի ծնիչ տարր, իսկ մնացած բոլոր տարրերը ստացվում են ծնիչի աստիճանններով[1]։ Այսինքն, գոյություն ունի g գեներացնող տարր, այնպես, որ ցանկացած a𝔽q* -ի համար կարելի է գրել.

n:gn=amodq։

Գեներացնող տարրը՝ 𝔽q*, կոչվում է նաև 𝔽q. դաշտի պարզունակ տարր։ 𝔽q դաշտը պարունակում է φ(q1) պարզունակ տարրեր, որտեղ φ՝ Էյլերի ֆունկցիան էԿաղապար:Sfn։

Դաշտը ունի նաև մի շարք այլ հատկություններ.

  • Ըստ Ֆերմայի թեորեմի, 𝔽q դաշտի յուրաքանչյուր տարր բավարարում է aq=a հավասարմանըԿաղապար:Sfn։
  • 𝔽pn դաշտն իր մեջ պարունակում է 𝔽pk ենթադաշտ այն և միայն այն ժամանակ, երբ k հանդիսանում է nբաժանարարԿաղապար:Sfn։
  • Եթե f𝔽q[x]m աստիճանի չբերվող բազմապատկման է, ապա 𝔽qm դաշտը պարունակում է նրա ցանկացած α արմատ, ընդ որում նրա բոլոր արմատների բազմությունն ունի 𝔽qm տեսքը։ Այսպիսով, 𝔽qm դաշտը հանդիսանում է f բազմանդամի վերլուծման դաշտը 𝔽q դաշտի վարԿաղապար:Sfn։
  • Յուրաքանչյուր 𝔽q վերջավոր դաշտի և n բնական թվերի համար բոլոր նորմավորված, 𝔽q բազմանդամների արտադրյալը հավասար է xqnx: Մասնավորապես, այդպիսի բազմանդամների աստիճանների գումարը հավասար է qnԿաղապար:Sfn։
  • 𝔽q, դաշտի վրա բերվող n աստիճանի նորմավորված բազմանդամների 𝔽q, թիվը որոշվում է N(q,n)=1nd|nμ(d)qnd բանաձևով, որտեղ μ Մյոբիուսի ֆունկցիան է։ Այս պնդումը հետևում է qn=d|ndN(q,d) բանաձևիցԿաղապար:Sfn։

Պարզ թվով տարրերով դաշտ

Պարզ կարգի ցանկացած դաշտ կարող է ներկայացվել տարրերի հանման օղակով (այսինքն, 𝔾𝔽p տարրերով ցանկացած դաշտ իզոմորֆ է հանման /(p) օղակին)։ Վերջնական դաշտի առավել հայտնի օրինակներից է՝ ըստ p պարզ թվի մոդուլի հանման դասերի դաշտը, որը նշանակվում է /(p)-ովԿաղապար:Sfn։ Այդ դաշտը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. p պարզ թվի համար դաշտի տարրերը կլինեն {0,1,...,p1} թվերը։ Գումարումը և բազմապատկումը սահմանվում են որպես թվերի ավելացում և բազմապատկվում արդյունքի բերվում p մոդուլի միջոցով[2]։ Ստորև տրված են նման դաշտեր երկրու և երեք տարերով։

Նվազեցվող օղակների հետ կապը

Չպետք է շփոթել վերջնական դաշտերը 𝔽pn և նվազեցումների օղակները /(pn)։ Միայն այն ժամանակ, երբ թիվը պարզ է, օղակը համարվում է նվազեցվող Կաղապար:Sfn։

Երբ n > 1 նվազեցված օղակը /(pn) դաշտ չի համարվում։ Օրինակ՝

𝔽8 ցանկացած տարրի համար ճիշտ է x+x=0։

Օղակը 8, Հաշվելով x+x մենք կստանանք 0 միայն երկու դեպքում, երբ x=4,x=0։ Այս օղակը ունի զրոյական բաժանարար։

Վերջավոր դաշտերի բնութագրիչ

Յուրաքանչյուր վերջավոր դաշտի բնութագրիչը հանդիսանում է պարզ թիվ։ Թող՝ F-ն լինի վերջավոր դաշտ։ Այդ դեպքում այն բաղկացած է pn տարրերից, որտեղ F դաշտի բնութագրիչը p է, իսկ n բնական թիվը՝ F դաշտի կարգն է իր պարզ ենթադաշտի վրաԿաղապար:Sfn.

Վերջավոր դաշտի գոյության և միակության թեորեմի համաձայն, յուրաքանչյուր p պարզ և n բնական թվերի համար գոյություն ունի վերջավոր դաշտ՝ pn տարրերով և q=pn տարրերով ցանկացած վերջավոր դաշտ իզոմորֆ է բազմանդամի վերլուծման xqx դաշտի նկատմամբ՝ 𝔽p դաշտի վրա։ Տվյալ թեորեմը մեզ թույլ է տալիս խոսել տրված q կարգի, բավականին սահմանված դաշտի մասին (այսինքն, Գաուլայի դաշտի մասին, որը բաղկացած է՝ q տարրից)Կաղապար:Sfn։

Կառուցում

𝔽pn դաշտը n > 1 -ի դեպքում կարելի է կառուցվել որպես 𝕂=𝔽p[x]/(f(x)) ֆակտոր օղակ, որտեղ f(x)𝔽p դաշտի նկատմամբ nաստիճանի չբերվող բազմանդամ է։ Այսպիսով, pn տարրից դաշտ կառուցելու համար բավական է գտնել n աստիճանի, 𝔽p դաշտի վրա չբերվող բազմանդամ (նման բազմությունները միշտ գոյություն ունի)։ 𝕂 դաշտի տարրերը հանդիսանում են n-ից փոքր աստիճաններով, 𝔽p -ից գործակիցներով, f(x) բազմանդանով ծնված բազմանդամների տարբերության դաս։

f(x) տարրը համարվում է α=x+(f(x))𝔽p[x]/(f(x)) բազմանդամի արմատը և 𝔽p[x]/(f(x)) դաշտը ծնվում է այդ տարրով՝ 𝔽p դաշտում, հետևաբար անցումը 𝔽p դաշտից 𝔽p[x]/(f(x)) դաշտ անվանում են f(x) չբերվող բազմանդամի արմատի միավորումը 𝔽p դաշտինԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

Օրինակներ

Երկու տարրերից կազմված դաշտ

𝔽2 դաշտը բաղկացած է երկու տարրերից, սակայն այն կարող է տրված լինել տարբեր եղանակներով՝ կախված տարրերի ընտրությունից և նրա վրա գումարման և բազմապատկամ գործողությունների սահմանելուց[3]։

  • Որպես երկու՝ «0» և «1», թվերից բաղկացած բազմություն, որտեղ գումարման և բազմապատկման գործողությունը սահմանվում են ինչպես բերված արդյունքների 2 մոդուլով թվերի գումարում և բազմապատկում.
+ 0 1
0 0 1
1 1 0
× 0 1
0 0 0
1 0 1
  • Որպես «ՍԽԱԼ» (F) և «ՃԻՇՏ» (T) երկու տրամաբանական օբեկտների բազմություն, որի վրա գումարման և բազմապատկման գործողությունները սահմանվում են որպես բուլյան գործողություններ համապատասխանաբար «բացառող կամ» և «և».
+ F T
F F T
T T F
× F T
F F F
T F T

Ակնհայտ է, որ տրված դաշտերը միմիանց իզոմորֆ են, այսինքն, դրանք իրականում առաջադրանքի տրման երկու տարբեր եղանակներ են։

Երեք տարրերից կազմված դաշտ

Դաշտը 𝔽3={0,1,2} -ն է։ Գումարումը և բազմապատկումը սահմանված են ինչպես 3 մոդուլով թվերի գումարում և բազմապատկում։ 𝔽3 գործողությունների աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

+ 0 1 2
0 0 1 2
1 1 2 0
2 2 0 1
× 0 1 2
0 0 0 0
1 0 1 2
2 0 2 1

Չորս տարրերից կազմված դաշտ

𝔽4 դաշտը կարելի է ներկայացնել որպես {0,1,α,α+1} բազմություն (որտեղ αf(x)=x2+x+1 բազմանդամի արմատն է 𝔽2 դաշտի վրա, այսինքն՝ α2=α1=α+1): 𝔽4 գործողությունների աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը[4].

+ 0 1 α α+1
0 0 1 α α+1
1 1 0 α+1 α
α α α+1 0 1
α+1 α+1 α 1 0
× 0 1 α α+1
0 0 0 0 0
1 0 1 α α+1
α 0 α α+1 1
α+1 0 α+1 1 α

Ինը տարրերից կազմված դաշտ

𝔽9=GF(32) դաշտի կառուցման համար բավարար է գտնել 2-րդ կարգի, 𝔽3 -ի վրա չբերվող նորմավորված բազմանդամ։ Այդպիսի բզմանդամներ են հանդիսանում.

x2+1
x2+x+2
x2+2x+2

x2+1 -ի համար որոնվող դաշտը 𝔽9=3[x]/(x2+1) -ն է (եթե x2+1-ի փոխարեն վերձնենք այլ բազմություն, ապա կստացվի նոր դաշտ, հնին իզոմորֆ)։ Ստորև բերված աղյուսակում i սիմվոլը նշանակում է x բազմության համաժեքության դաս՝ 3[x]/(x2+1) ֆակտոր իղակում, i2+1=0 հավասարմանը բավարարող։

𝔽9 գումարման աղյուսակը սահմանվում է 1+1+1=0 հարաբերությունից ելնելով։

+ 0 1 2 i i+1 i+2 2i 2i+1 2i+2
0 0 1 2 i i+1 i+2 2i 2i+1 2i+2
1 1 2 0 i+1 i+2 i 2i+1 2i+2 2i
2 2 0 1 i+2 i i+1 2i+2 2i 2i+1
i i i+1 i+2 2i 2i+1 2i+2 0 1 2
i+1 i+1 i+2 i 2i+1 2i+2 2i 1 2 0
i+2 i+2 i i+1 2i+2 2i 2i+1 2 0 1
2i 2i 2i+1 2i+2 0 1 2 i i+1 i+2
2i+1 2i+1 2i+2 2i 1 2 0 i+1 i+2 i
2i+2 2i+2 2i 2i+1 2 0 1 i+2 i i+1

𝔽9 -ում բազմապատկման աղյուսակը սահմանվում է i2=1 հարաբերությունից։

× 0 1 2 i i+1 i+2 2i 2i+1 2i+2
0 0 0 0 0 0 0 0 0 0
1 0 1 2 i i+1 i+2 2i 2i+1 2i+2
2 0 2 1 2i 2i+2 2i+1 i i+2 i+1
i 0 i 2i 2 i+2 2i+2 1 i+1 2i+1
i+1 0 i+1 2i+2 i+2 2i 1 2i+1 2 i
i+2 0 i+2 2i+1 2i+2 1 i i+1 2i 2
2i 0 2i i 1 2i+1 i+1 2 2i+2 i+2
2i+1 0 2i+1 i+2 i+1 2 2i 2i+2 i 1
2i+2 0 2i+2 i+1 2i+1 i 2 i+2 1 2i

16 տարրերից կազմված դաշտի մուլտիպլիկատիվ խումբ

Երբ 𝔽16=GF(24) դաշտը կազմվում է x4+x+1 չբերվող բազմանդամի օգնությամբ, ընդլայման տարրերը տրվում են բազմանդամի գործակցների հավաքածուներով, որը ստացվում է x4+x+1 բազմանդամի վրա բաժանման մնացորդում՝ գրված աստիճանների աճման կարգով։ Մուլտիպլիկատիվ խումբը ծնվում է α=x տարրով, որը գրի առնվում որպես (0, 1, 0, 0)[5]

Բազմանդամ α աստիճան 1,x,x2,x3
1 α0 (1, 0, 0, 0)
α α (0, 1, 0, 0)
α2 α2 (0, 0, 1, 0)
α3 α3 (0, 0, 0, 1)
1+α α4 (1, 1, 0, 0)
α+α2 α5 (0, 1, 1, 0)
α2+α3 α6 (0, 0, 1, 1)
α3+α+1=α3+α4 α7 (1, 1, 0, 1)
1+α2=α+1+α2+α α8 (1, 0, 1, 0)
α+α3 α9 (0, 1, 0, 1)
α2+1+α=α2+α4 α10 (1, 1, 1, 0)
α+α2+α3 α11 (0, 1, 1, 1)
1+α+α2+α3=α2+α3+α4 α12 (1, 1, 1, 1)
1+α2+α3=α+α2+α3+α4 α13 (1, 0, 1, 1)
1+α3=α+α3+α4 α14 (1, 0, 0, 1)
1=α+α4 α15 (1, 0, 0, 0)

Ուսումնասիրության պատմություն

Վերջավոր դաշտերի տեսության սկիզբը սկսվում է 17-րդ և 18-րդ դարերից։ Այս թեմայի շուրջ աշխատել են գիտնականներ ինչպիսիք են Պիեռ դը Ֆերման, Լեոնարդ Էյլերը, Ժոզեֆ Լուի Լագրանժը և Ադրիեն-Մարի Լեժանդրը, որոնց կարելի է համարել պարզ կարգի վերջավոր դաշտերի տեսությունների հիմնադիրներ։ Այնուամենայնիվ, վերջավոր դաշտերի ընդհանուր տեսությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, սկսած Կառլ Գաուսի և Էվարիստ Գալուայի աշխատանքներիցԿաղապար:Sfn։ Որոշ ժամանակ այս տեսությունը կիրառություն գտավ միայն հանրահաշվի և թվերի տեսության մեջ, սակայն հետագայում շփման նոր եզրեր են ի հայտ եկել հանրահաշվական երկրաչափության, կոմբինատորիկայի և կոդավորման տեսության հետԿաղապար:Sfn։

Գալուայի ներդրումը

Էվարիստ Գալուա

1830 թվականին տասնութամյա Էվարիստ Գալուան աշխատանք հրատարակեց[6], որը հիմք դրեց վերջավոր դաշտերի ընդհանուր տեսությանը։ Այդ աշխատանքում Գալուան (կապված փոփոխականների և հանրահաշվական հավասարումների տեսության հետազոտության հետ[7]) ներ է մուծում համեմատության երևակայական F(x)0(modp) արմատը, որտեղ F(x)p մոդուլով չբերվող, ν աստիճանի կամայական բազմանդամ է։ Դրանից հետո դիտարկվում է A=a0+a1i+a2i2++aν1iν1 ընդհանուր արտահայտությունը, որտեղ a0,a1,...,aν1՝ p մոդուլով որոշ ամբողջական թվեր։ Եթե այդ թվերին տանք բոլոր հնարավոր արժեքները, ապա A արտահայտությունը կընդունի pν արժեքը։ Այնուհետև Գալուան ցույց է տալիս, որ այդ արժեքները դաշտ են ձևավորում և այդ դաշտի մուլտիպլիկատիվ խումբը համարվում է ցիկլիկ։ Այսպիսով, այս աշխատանքը համարվում է վերջավոր դաշտերի ընդհանուր տեսության հիմքը։ Ի տարբերություն նախորդների՝ միայն 𝔽p դաշտը դիտարկող, Գալուան հետազոտում է արդեն 𝔽pn դաշտերը, որոնք իր պատվին սկսեցին անվանել Գալուայի դաշտ[8]։

Իրականում, այս ուղղությամբ առաջին աշխատանքը գրել է Գաուսը մոտավորապես 1797 թվականին, սակայն նրա կյանքի ընթացքում այս ուսումնասիրությունը երբեք չի հրատարակվել։ Այս ուսումնասիրությունը հավանաբար անտեսվել է նրա գրությունների խմբագրի կողմից և այդ իսկ պատճառով այս աշխատանքը լույս է տեսել միայն նրա մահից հետո՝ 1893 թվականին[9]։

Հետագա զարգացում

1893 թվականին մաթեմաթիկոս Էլիակիմ Գաստինգս Մուրը ապացուցեց վերջավոր դաշտերի դասակարգման թեորեմ, որը հաստատում էր, որ յուրաքանչյուր վերջավոր դաշտ հանդիսանում է Գալուայի դաշտ, այսինքն՝ pn անդամներով յուրաքանչյուր դաշտ իզոմորֆ է 𝔽p -ից գործակիցներով բազմանդամների և n աստիճանի չբերվող բազմանդամի հանման մոդուլի դասի դաշտին[10]։ Այդ տարի էլ կատարվում է վերջավոր դաշտերին աքսոմատիկ մոտեցում ցուցաբերելու առաջին փորձը, որը իրականացրել է Հենրիխ Մարտինը, ով իր աշխատանքում փորձել է համատեղել մաթեմատիկայի տարբեր ճյուղերում առաջացած հասկացությունները, այդ թվում նաև վերջավոր դաշտերի հասկացությունը[11]։ Այնուհետև, 1905 թվականին, Ժոզեֆ Վեդդերբյորնը ապացուցում է Վեդդերբյորնի թեորեմն այն մասին, որ յուրաքանչյուր վերջավոր մարմին կոմուտատիվ է, այսինքն՝ դաշտ է համարվում։ Աքսիոմատիկ դաշտի ժամանակակից սահմանումը (վերջավոր դաշտերով որպես մասնավոր դեպք) պատկանում է Էրնեստ Շտայնիցին և շարադրվել է նրա 1910 թվականի աշխատությունում[12]։

Կիրառում

Դիոֆանտյան հավասարում

Դիոֆանտովի հավասարումը հանդիսանում է ամբողջ գործակիցներով հավասարում, որտեղ փոփոխականները նաև ընդունում են ամբողջ թվի արժեքներ։ Նման հավասարումների քննարկման մեծ ալիք է առաջացրել Ֆերման՝ ձևավորելով իր թեորեմները։ Ֆերմայի թեորեմը պնդում է, որ եթե p պարզ թիվ է, որը չի հանդիսանում մեկ այլ a բաժանարար, ապա ap11(modp)։ Վերջավոր դաշտերի տեսության մեջ այս տեսությունը հանդիսանում է Լագրանժի թեորեմի ակնհայտ հետևանք, որը կիրառվում է a տարրով ծնված մուլտիպլիկատիվ ենթախմբի նկատմամբ, քանի որ 𝔽p դաշտի ամբողջ մուլտիպլիկատիվ խումբը բաղկացած է p1 տարրերից[1]։

Ֆերման նկատել է, որ միակ պարզ թվերը, որոնք կարող են ներկայացնել երկու քառակուսիների գումարով, դրանք այն պարզ թվերն են, որոնք տալիս են 1 մնացորդ 4-ի վրա բաժանելիս։ Մասնավորապես, նա նշում է, որ

5=12+22,13=22+32,17=12+42,29=22+52,37=12+62,41=42+52.

1640 թվականի դեկտեմբերի 25-ին թվագրված իր նամակում Մարենա Մերսեննուին Ֆերման առաջարկում է լուծել a2+b2=p հավասարումը[13]։

Հուլիոս Դեդեկինդը ուսումնասիրել է այս հավասարումը 𝔽p վերջավոր դաշտում, որտեղ այն ընդունում է այս տեսքը a2+b2=0։ Եթե b=0, ապա հավասարումը տրիվյալ է։ Հակառակ դեպքում, երկու մասերը կարելի է բաժանել b2 -ի և փոփոխելով ստանալ x2+1=0 տեսքի հավասարում։ Բազմապատկելով x21=0 -ով ստացվում է x41=0 հավասարումը։ x-ը համարելով 4 կարգի մուլտիպլիկատիվ ենթախմբի գեներատոր, p-ի վրա կարելի է ստանալ անհրաժեշտ և բավարար պայմաններ, որոնց դեպքում հավասարումը ունի լուծում։ Ֆերմա — Էյլեր թեորեմի հետագա ապացույցը, որը տարել է Դեդեկինդը, չի օգտագործում վերջավոր դաշտերի հասկացություններ և այն կարելի է գտնել համապատասխան հոդվածում[14]։

Ուղղիչ կոդերի տեսություն

Ուղղիչ կոդերի տեսության ստեղծման տարի է համարվում 1948 թվականը, երբ հրապարակվել Է Կլոդ Շենոնի հոդվածը, որում նա ցույց է տալիս, որ որևէ ալիքով ինֆորմացիայի փոխանցման ժամանակ սխալների առկայությունը այդ թվում կախված է ալիքի փոխանցման արագության և անցանելիության կարողության հարաբերակցությունից։ Փոխանցման արագությունը պետք է լինի ավելի անցանելիության կարողությունից բարձր։ Շենոնը ապացույցներ է ներկայացրել, սակայն դրանք ճանաչվել են ոչ անկախ[15]։

Ռիչարդ Հեմինգն առաջարկել է կառուցողական մոտեցում, դրանով իսկ տվյալ թեմատիկային վերաբերվող հոդվածներին զարգացման վեկտոր հաղորդելով։ Իր աշխատանքում Հեմինգը ստեղծել է պարզ կոդ, որը որոշակի ձևով ուղղում է սխալները։ Հեմինգն ուղղիչ կոդերը դիտարկում է միայն 𝔽2 դաշտի վրա[16]։ Շուտով նմանատիպ կոդեր ստեղծվեցին կամայական վերջնական դաշտերի վրա 1949 թվականին Գոլեյում[17]։ Սակայն այդ տեսության մեջ ամենամեծ ներդրումը այնուամենայնիվ Հեմինգին է պատկանում[16]։

Ծածկագրություն

Վերջնավոր դաշտերը լայն կիրառություն են ստացել ծածկագիտության մեջ։ Հիմնարար աշխատանք է համարվում ծածկագրության մասին բաց բանալիով Դիֆֆի և Հելմանի հոդվածը, որի մեջ ներկայացված է բանալիների փոխանակման արձանագրությունԿաղապար:Sfn։ Այս աշխատանքում օգտագործվել են որոշակի տեսքի վերջավոր դաշտեր։ Ավելի ուշ ի հայտ եկան վերջավոր դաշտերի վրա հիմնված բազմաթիվ կրիպտոգրաֆական արձանագրություններ և կրիպտոգրաֆական համակարգեր։ Դրանց թվին են պատկանում Էլ-Գամալի սխեման, Advanced Encryption Standard[18], Շնորրի սխեման, Չաումայի (կույր ստորագրություն) ալգորիթմը, XTR կրիպտոգրաֆական համակարգը և շատ ուրիշներ։ Ժամանակակից կրիպտոգրաֆիայի մեջ հիմնական օբյեկ հանդիսացող Էլիպտական կորերի վրա հիմնված ալգորիթմները նույնպես օգտագործում են վերջավոր դաշտեր[19]։

Բացի այդ, հաճախ կոդավորման որակը կախված է մեծ պարզ թվերի արագ գեներացնելու կարողությունից։ Համապատասխանաբար, խնդիր է ծագում թվի՝ պարզ արտադրիչների վերլուծման ալգորիթմի կառուցման (այս կամ այն թվի պարզության որոշում)։ Միխայել Ռաբինը հրապարակել է ուսումնասիրություն, որում նա առաջարկում է պարզության թեստ՝ հիմնված դաշտի մուլտիպլիկատիվ խմբի հատկությունների վրա[19]։

Այլ

Տիեզերական զոնդ «Վոյաջեր»

1960 թվականին Ռեյ Բոուզը և Ռոյ-Չոուդխուռին հրապարակեցին աշխատանք, որում հետազոտել են բազմանդամների ընտանիքը վերջավոր դաշտում։ Ալեքսիս Հոկվինգն ընդհանրացրեց նրանց տեսությունը, ինչը հանգեցրեց ԲՉՀ կոդի ստեղծմանը, որի մասնավոր դեպքը Ռիդ - Սոլոմոնի հայտնի կոդն է, որը ունի շատ լայն կիրառություն։ Այն օգտագործվում է ձայնագրման և ընթերցման ժամանակ՝ օպերատիվ հիշողության կարգավորիչներում, տվյալների արխիվացման, ինֆորմացիայի կոշտ սկավառակների (ECC) և CD/DVD վրա ձայնագրման համար։ Հատկանշական է, որ տեղեկատվության զգալի ծավալի վնասման կամ սկավառակային կրիչի մի քանի հատվածների վնասման դեպքում Ռիդա - Սոլոմոնի կոդը թույլ է տալիս վերականգնել կորցրած տեղեկատվության մեծ մասը։ ԲՉՀ կոդը օգտագործվում է ՆԱՍԱ -ի որոշ զոնդերի (ինչպիսին է Վոյաջերը[20]) կապի համակարգում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Книга
  2. Կաղապար:Статья
  3. Կաղապար:Книга
  4. Կաղապար:Книга
  5. Կաղապար:Книга
  6. Evariste Galois (1830), Sur la théorie des nombres. Bulletin des sciences mathématiques de M. Férussac 13, pp 428—435 (1830)
  7. Կաղապար:Книга
  8. Կաղապար:Книга
  9. Կաղապար:Книга
  10. Կաղապար:Статья
  11. H. Weber, " Die allgemeinen Grundlagen der Galois’schen Gleichungstheorie ", Mathematische Annalen, vol. 43, 1893, p. 521—549
  12. Ernst Steinitz, " Algebraische Theorie der Körper ", Journal für die reine und angewandte Mathematik, vol. 137, 1910, p. 167—309 (ISSN 0075-4102)
  13. Կաղապար:Книга
  14. R. Dedekind, Supplément XI des Leçons en théorie des nombres de Dirichlet, 1894
  15. Կաղապար:Книга
  16. 16,0 16,1 Կաղապար:Книга
  17. Golay M. J. E. Notes on digital coding // Proceedings IRE. 1949. V. 37, P.657.
  18. Կաղապար:Книга
  19. 19,0 19,1 Կաղապար:Книга
  20. Bose R. C., Ray-Chaudhuri D. K. On a class of error-correcting binary group codes // Inform. Control. — vol. 3. — mars 1960. — p. 68—79.