Ցեզիումի բրոմիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ցեզիումի բրոմիդ, CsBr, բրոմի և ցեզիումի բինար, անօրգանական միացություն, բրոմաջրածնի ցեզիումային աղը։ Անգույն (բյուրեղային վիճակում) նյութ է՝ իոնային բյուրեղացանցով․ լավ է լուծվում ջրում, սուբլիմացիայի չի ենթարկվում, ունի ջերմային կայունություն։ CsBr-ի բյուրեղային ցանցը խորանարդային է, որը նման է CsCl-ի կառուցվածքին։

Մոլեկուլային և բյուրեղային կառուցվածք

Ցեզիումի բրոմիդը վառ արտահայտված իոնային կառուցվածքով նյութ է, որտեղ ամեն Cs+ իոն շրջապատված է բրոմի ութ Br իոնով։ Իոնացման էներգիան կազմում է I = 7,78 Էվ[1]․[էջ 373]։ Ատոմացման էներգիան (Eատ)՝ 395 կՋ/մոլ[1]․[էջ 380]։ Ցեզիումի բրոմիդը գազային վիճակում առաջացնում է Cs2Br2 բանաձևով դիմեր միացություն, որն ունի շեղանկյուն կառուցվածք[2]։

CsBr-ի բյուրեղացանցի կառուցվածքը

Միացության բյուրեղային ցանցը խորանարդային է, տարրական (α-CsBr), տարածական խումբը՝ P m3m, a = 0,429 նմ, Z = 1։

Տաքացման պայմաններում α-CsBr-ը մոդիֆիկացվում է՝ դառնալով β-CsBr (NaCl-ի նման)[3]․[էջ 91]։ Տարածական խումբը՝ F m3m, a = 0,723 նմ, Z = 4։ Բյուրեղային ցանցի էներգիան՝ U = 625,9 կՋ/մոլ[3]․[էջ 101]։ Cs-Br կապի երկարությունը գազային վիճակում կազմում է 307 պիկոմետր[2], հեղուկ վիճակում՝ 355 պիկոմետր, պինդ վիճակում՝ 362 պիկոմետր[4]։ Ցեզիումի բրոմիդի բյուրեղները հեղուկ գալիումի հետ տաքացնելիս դիլոկացիայի են ենթարկվում, հանգեցնում է անբնական ճկունության և միացության առաձգականության[5]։

Տարրերի զանգվածային բաժինները․ Cs 62,45 %, Br 37,55 %։

Ֆիզիկական հատկություններ

Ցեզիումի քլորիդը նորմալ պայմաններում անգույն (մեծ բյուրեղային տեսքով) կամ սպիտակ (փոշու նման) միացություն է, որը լավ է լուծվում ջրում (100 գ H2O-ում 123,3 գրամ CsBr՝ 50 °С-ում, 214 գ՝ 80 °С-ում)[1]․[էջ 620]։ Լուծման ջերմությունը ջրում, սենյակային պայմաններում կազմում է −25,96 կՋ/մոլ[6]։ Բյուրեղահիդրատներ չի առաջացնում[7]։ Ջրային լուծույթում բյուրեղանալով առաջացնում է անջուր խորանարդային բյուրեղներ կամ անջուր շեղանկյունաձև դոդեկաեդրեր[3]․[էջ 100]։

Ցեզիումի բրոմիդի ջրային լուծույթի խտությունը 20 °C ջերմաստիճանում[1]․[էջ 645]

1 % 2 % 4 % 6 % 8 % 10 % 12 % 14 %
  Խտություն, գ/լ 1006,1 1014,1 1030,5 1047,3 1064,7 1082,7 1101,2 1120,3
16 % 18 % 20 % 22 % 24 % 30 % 35 % 40 %
1140,1 1160,5 1181,7 1203,6 1226,3 1299,7 1367,6 1442,8

Միացությունը լուծվում է մեթանոլում, էթանոլում․ լավ է լուծվում մրջնաթթվում և հիդրազինում, վատ է լուծվում ացետոնում, եթերներում, պիրիդինում, ացետոննիտրիլում, նիտրոբենզոլում[7]։

Լավ է լուծվում բրոմաջրածնական թթվում։ CsBr-ի առավելագույն կոնցենտրացիայի և HBr-ի տարբեր կոնցենտրացիաների կախումը 25 °C ջերմաստիճանային պայմաններում[7]

HBr-ի կոնցենտրացիա, % 5 % 10 % 15% 20 % 25 %
CsBr-ի կոնցենտրացիա, % 49,0 40,6 33,3 27,9 23,4

Հիմնական թերմոդինամիկական բնութագրեր[1]․[էջ 462, 532]գազային վիճակում

  • ձևավորման հիմնական էնթալպիա - ΔHo298 = −208 կՋ/մոլ
  • ձևավորման հիմնական էնթրոպիա - So298 = 267 Ջ/(մոլ·Կ)
  • Գիբսի էներգիա - ΔGo298 = −240 կՋ/մոլ

բյուրեղային վիճակում

  • ձևավորման հիմնական էնթալպիա - ΔHo298 = −392 կՋ/մոլ
  • ձևավորման հիմնական էնթրոպիա - So298 = 117 Ջ/(մոլ·Կ)
  • Գիբսի էներգիա - ΔGo298 = −379 կՋ/մոլ

Ստացում

Լաբորատոր պայմաններում ցեզիումի բրոմիդը ստացվում է հիդրօքսիդների, կարբոնատների, հիդրոկարբոնատների կամ սուլֆիդների և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից․

𝖢𝗌𝖮𝖧+𝖧𝖡𝗋=𝖢𝗌𝖡𝗋+𝖧𝟤𝖮
𝖢𝗌𝟤𝖢𝖮𝟥+𝟤𝖧𝖡𝗋=𝟤𝖢𝗌𝖡𝗋+𝖢𝖮𝟤+𝖧𝟤𝖮

Մեկ այլ տարբերակ է ցեզիումի կարբոնատի և կալցիումի բրոմիդի կամ բարիումի բրոմիդի միջը փոխանակային ռեակցիայից․

𝖢𝗌𝟤𝖢𝖮𝟥+𝖢𝖺𝖡𝗋𝟤=𝟤𝖢𝗌𝖡𝗋+𝖢𝖺𝖢𝖮𝟥

Քիմիական հատկություններ

Ցեզիումի բրոմիդը բավականին կայուն միացություն է։ Գազային բաղադրությամբ՝ 2100-2400 կելվին պայմաններում, դիսոցման հաստատունը չի գերազանցում 0,025-ը[8]։

Ցեզիումի քլորիդի ջրային լուծույթը փոխազդում է հեղուկ բրոմի հետ, որի հետևանքով առաջանում է ցեզիումի դիբրոմբրոմատ[9]

𝖢𝗌𝖡𝗋+𝖡𝗋𝟤=𝖢𝗌[𝖡𝗋(𝖡𝗋)𝟤]

Քլորի հետ փոխազդելով առաջացնում է ցեզիումի դիքլորբրոմատ[10]

𝖢𝗌𝖡𝗋+𝖢𝗅𝟤=𝖢𝗌[𝖡𝗋(𝖢𝗅)𝟤]

Կիրառություն

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ