Կարբոնաթթուներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Կարբոնաթթվի կառուցվածքը
Կարբօքսիլ իոն
Կարբօքսիլ խմբի 3D կառուցվածքը

Կարբոնաթթուներ՝ մոլեկուլում պարունակում են կարբօքսիլային խումբ՝ -COOH: Այս խմբի կառուցվածքային բանաձևը և կարբօքսիլ անունը ցույց է տալիս, որ այն կազմված է կարբոնիլային՝ >C=O և օքսի՝ OH, խմբերից։ Սակայն >C=O խմբի յուրահատուկ կետոնային կամ ալդեհիդային բնույթը կարբօքսիլի մոտ ոչ մի բանով չի արտահայտվում։ Կարբօքսիլի մեջ պարունակվող թթվածնի ատոմները լիովին միատեսակ են։ Դա հաստատվում է կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունների և նրանց ռենտգենյան ճառագայթների ուսումնասիրությամբ։

Թթվի հիմնայնությունը որոշվում է նրա մոլեկուլում գտնվող կարբօքսիլային խմբերի թվով՝ քացախաթթուն CH3-COOH միահիմն թթու է, թրթնջակաթթուն՝ HOOC-COOH երկհիմն թթու։

Անվանակարգ

Ըստ կանոնական անվանակարգի՝ թթուների անվանումն ածանցվում է՝ համապատասխան ածխաջրածնի անվանն ավելացնելով «ա» հոդակապն ու «թթու» բառը՝ աթթու վերջամասնիկը, օրինակ՝ HCOOH-մեթանաթթու (մեթան + աթթու)։ Տեղակալիչի դիրքը կարդալու համար ընտրվում է կարբօքսիլային խումբ պարունակող ամենաերկար ածխածնային շղթան, որը համարակալվուլում են այն կողմից որին մոտ է կարբօքսիլային խումբը։

Միահիմն կարբոնաթթուների անվանումները

Կաղապար:Hidden begin

Կաղապար:Hidden end

Երկհիմն կարբոնաթթուների անվանումները

Կաղապար:Hidden begin