Նիտրատներ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նիտրատներ (Կաղապար:Lang-la), ազոտական թթվի աղերն են, պարունակում են միավալենտ անիոն։ Նիտրատները սպիտակ, բյուրեղային նյութեր են[1]։
Պատմական անվանումը սելիտրա է (՝ չիլիական, ՝ հնդկական, ՝ նորվեգական), որն այժմ օգտագործվում է հիմնականում միներալոգիայում որպես հանքանյութերի անվանում և որպես պարարտանյութերի անվանում գյուղատնտեսության մեջ։
Ընդհանուր քիմիական հատկություններ
Նիտրատները ստացվում են մետաղների, օքսիդների, հիդրօքսիդների և աղերի վրա ազոտական թթվով ազդելիս։ Գործնականում բոլոր նիտրատները ջրում լուծելի են[2]։
Նիտրատները պինդ վիճակում (սովորաբար գտնվում են հալված վիճակում) հանդիսանում են բավական ուժեղ օքսիդիչներ, սակայն ի տարբերություն ազոտական թթվի լուծույթում գործնականում չունեն օքսիդացնող հատկություններ։
Նիտրատները կայուն են սովորական ջերմաստիճանում։ Սովորաբար դրանք հալվում են համեմատաբար ցածր ջերմաստիճանում (200-600 °C), հաճախ քայքայվում են։
Նիտրատների քայքայում
Ազոտական թթվի աղերը տաքացնելիս քայքայվում են, ընդ որում քայքայման արդյունքը պայմանավորված է մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում աղ առաջացնող մետաղի դիրքից։
Li→Rb→K→Ba→Sr→Ca→Na→Mg→Al→Mn→Zn→Cr→Fe→Cd→Co→Ni→Sn→Pb→(H)→Sb→Bi→Cu→Hg→Ag→Pd→Pt→Au
Մագնեզիումից ձախ տեղադրված մետաղների նիտրատները (բացի լիթիումից) քայքայվելիս առաջացնում են նիտրիդներ և թթվածին, օրինակ նատրիումի նիտրատը քայքայվում է 300°С-ում.
Մետաղների ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալների շարքում մագնեզիումից պղինձ տեղադրված մետաղների նիտրատները, ինչպես նաև լիթիումի նիտրատը քայքայվելիս առաջացնում են մետաղի օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ պղնձի (II) նիտրատը տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի (II) օքսիդ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին.
Շարքում պղնձից հետո տեղադրված մետաղների նիտրատները քայքայվելիս առաջացնում են ազատ մետաղ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին։ Օրինակ արծաթի նիտրատը 170°С տաքացնելիս քայքայվում է առաջացնելով ազատ արծաթ, ազոտի (IV) օքսիդ և թթվածին
Ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումը ջերմաստիճանից կախված ընթանում է տարբեր ձևերով.
- 270 °C-ից ցածր ջերմաստիճանում՝
- 270 °C-ից բարձր ջերմաստիճանում կամ դետոնացիա
Կիրառություն
Նիտրատները հիմնականում կիրառվում են որպես պարարտանյութեր (սելիտրաներ) և պայթուցիկ նյութեր (ամոնիտներ)։ Կիրառվում են տեխնիկայում, ապակու և դեղանյութերի արտադրությունում։ Մտնում են հրթիռային վառելիքի բաղադրության մեջ։ Երշիկեղենի արտադրությունում օգտագործվում են որպես սննդային հավելումներ[3]։
Կենսաբանական դեր
Ազոտական թթվի աղերը հանդիսանում են հանքային պարարտանյութերի բաղադրիչներ։ Նիտրատների բաղադրության մեջ մտնող ազոտը բուսական բջիջներում ունի կառուցողական գործառույթ և օգտագործվում է քլորոֆիլ ստեղծելիս։ Մարդկանց օրգանիզմում նիտրատները վերածվում են նիտրիտների և նիտրոզամինի։
Գրականություն
- Գ.Պ. Խոմչենկո, Քիմիայի ձեռնարկ ԲՈւՀ ընդունվողների համար, 2005թ., Երևան
Ծանոթագրություններ
Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Մ. Մ. Պետրով, Լ.Ա. Միխաիլով, Յու. Ն. Կուկուշկին, Անօրգանական քիմիա, Լույս, 1979թ., Երևան
- ↑ Գ.Պ. Խոմչենկո, Քիմիայի ձեռնարկ ԲՈւՀ ընդունվողների համար, 2005թ., Երևան
- ↑ Opinions of the Scientific Committee for Food on: Nitrates and Nitrite / Reports of the Scientific Committee for Food; European Commission, 1997